Կոպենհագենում գտնվող 17-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման արարողություն

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
​Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ 2023թ. ապրիլի 22-ին Կոպենհագենում գտնվող 17-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման արարողություն։ Խաչքարը նվիրված է Հայոց ցեղասպանության ընթացքում հազարավոր մանուկների փրկած միսիոներուհի Մարիա Յակոբսենի հիշատակին։ Խաչքարի օծումից հետո մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ․ տեղեկացնում են Ստոկհոլմում ՀՀ դեսպանությունից։
​Միջոցառումը կայացել է Դանիայի հայ առաքելական եկեղեցու միության եւ Դանիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Արթուր Կարապետյանի ջանքերով՝ ՀՀ դեսպանության հովանու ներքո։
​Ելույթներով են հանդես եկել Դանիայում ՀՀ արտակարագ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը՝ Ստոկհոլմ), Դանիայի եկեղացական հարցերով նախարար Լուիզ Շաք Էլհոլմը, Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրների թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հայր Էրիկ Հոե-Անդերտենը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Միջոցառման ընթացքում հնչել են դասական երաժշտության կատարումներ։
​ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր խոսքում կարեւորելով խաչքարի բացումը՝ անդրադարձել է դանիացի գթության քույր Մարիա Յակոբսենի ցուցաբերած անձնվեր գործունեությանը Հայոց ցեղասպանության ընթացքում հայ մանուկների փրկության գործում։ Դեսպան Արզումանյանը նշել է, որ Դանիայի մայրաքաղաքի սրտում տեղադրված հայկական խաչքարը հիրավի հանդիսանում է Դանիայում հայկական համայնքի ներկայության եւ հայ-դանիական բարեկամության եւս մեկ խորհրդանիշ։
​Միջոցառմանը մասնակցել են Դանիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, գործարար շրջանակների բազմաթիվ անհատներ, հայ համայնքի անդամներ։