Ուկրաինացի զինվորականներն ամրացրել են դիրքերը Դնեպրի արևելյան ափին․ վերլուծաբաններն ուկրաինական առաջիկա հակահարձակման նշաններ են տեսնում

Լուրեր

08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW) հայտնել է, որ ուկրաինական ուժերը հաջողությամբ ամրացրել են դիրքերը Դնեպրի արևելյան կողմում: Այս հայտարարությունից հետո ենթադրություններ են հնչել, որ այս փաստը կարող է դիտվել որպես ուկրաինական առաջիկա հակահարձակման մեկնարկի նշան, գրում է VOA-ն։

Վերլուծաբանները կարծում են, որ եթե Ուկրաինան հակահարձակում սկսի, ապա հիմնական նպատակը կլինի ճեղքել Ռուսաստանի և Ղրիմի թերակղզու միջև ցամաքային միջանցքը։

Ի պատասխան ուկրաինական լրատվամիջոցների այն տեղեկությունների, որ վերոնշյալ դիրքերի ձևավորումը վկայում է հակահարձակման մեկնարկի մասին, Ուկրաինայի «Հարավ» օպերատիվ հրամանատարության խոսնակ Նատալյա Գումենյուկը բացատրել է, որ Դնեպրի դելտայում ռազմական գործողությունների մանրամասները չեն կարող բացահայտվել՝ օպերատիվ անվտանգության նկատառումներից ելնելով։

Կանխատեսվում է, որ Ռուսաստանը նույնպես գարնանն ավելի ինտենսիվ հարձակումներ կսկսի, սակայն ISW-ն նշում է, որ ռուսական բարձրագույն ռազմական ղեկավարները, հավանաբար, ավելի շատ շահագրգռված են Ուկրաինայում արդեն իսկ ձեռք բերված նվաճումների ամրապնդմամբ, քան նոր գործողություններով, քանի որ Մոսկվան նյութական և մարդկային ռեսուրսի պակաս է զգում:

Տաթև Ֆռանգյան