«Չափ կա, սահման կա․ Արցախից պրետենզիաներ են հնչում»․ Գուրգեն Արսենյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

«Այժմ մեր պետությունը վերադարձել է ժողովրդին, իսկ ժողովուրդը՝ պետությանը,- այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ հավելելով, որ ամեն ջանք գործադրվում է, որպեսզի երկրի անվտանգության համակարգը լինի ավելի կայուն և հաստատվի խաղաղություն։

Անդրադառնալով Արցախի ԱԺ խմբակցությունների կողմից արվող հայտարարություններին՝  Արսենյանը նշեց. «Արցախի հարգելի բնակիչներ, ուշադիր եղեք ձեր քաղաքական ղեկավարության նկատմամբ, որովհետև ձեր ղեկավարության արձագանքը մեր կողմից հնչեցված թեզերին շատ տարօրինակ է, իսկ այստեղից հնչող հայտարարություններն ունեն մի նպատակ՝ ապահովել Արցախի բնակիչների անվտանգ կյանքը: Նրանք կամ հասկանում են, բայց խեղաթյուրում են մեր ասածները՝ արձագանքելով ուրիշ կերպ, կամ չեն հասկանում:

Արդեն պետք է նրանց բացատրենք, որովհետև չափ կա, սահման կա: Նրանց թվում է, թե իրենց տրված է մեզ քննադատելու սրբազան իրավունք: Էդ դերակատարումը աշխատում էր այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքական թատերաբեմում կային Արցախից եկած հյուրախաղերով հանդես եկած գործիչներ առաջին պլանում. էդպիսի գործիչներ հիմա չկան, ո՞ւմ համար եք անում»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

Մանրամասները՝ տեսանյութում։