Փորձում եմ այնպես անել, որ բանակցություններում և ժողովրդի հետ հրապարակային խոսակցությունը նույնը լինի․ Փաշինյան

Լուրեր

08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախի ԱԺ խմբակցությունների այն մտահոգությանը, թե Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատվում է նրա ինքնորոշման իրավունքից։

«Ես Արցախի ԱԺ կարծիքներին ուշադիր հետևում եմ, գնահատում եմ, հարգանքով եմ վերաբերվում, բայց իմ ասածն ուրիշ բան է: Սովորաբար սխալ են հասկանում և չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել, բայց իմ կարծիքով՝ մեծ հաշվով, սխալ հասկանալու բան էլ չկա, որովհետև իմ գնահատականները շատ հստակ են: Ուզում եմ ուշադրություն հրավիրել հետևյալին, թե փաստարկների դաշտում ինչ հակափաստարկ է հնչել: Ես ասում եմ՝ եկեք գնահատականները մի պահ թողնենք մի կողմ, որովհետև այն, ինչ դուք ասում եք, գնահատականների մեջ որևէ նորություն չկա. սկսած՝ որ դավաճանություն է, սկսած՝ որ դավաճանություն չի. եկեք բովանդակության մեջ խորանանք և տեսնենք` ինչ է նշանակում այդ բովանդակությունը:

Իմ զեկույցում հստակ արձանագրել եմ հետևյալը, որ 2007 թվի արձանագրումը՝ Մադրիդյան սկզբունքների ինքնորոշման ձևակերպումը, տրված է այնպես, որ ինքնորոշման իրավունքը, և նախկին հարցուպատասխանի ժամանակ էլ ասել եմ` Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և ես ասում էի, որ մենք, չառերեսվելով այս իրականության հետ,  զուգահեռ ցանկալի իրականությունն ենք ստեղծել, որը միջազգային և աշխարհաքաղական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել: Մենք այս իրադրության հետ պետք է առերեսվենք»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ ես էլ եմ նույն սխալը գործել, ընդդիմությունն էլ, որ չենք առերեսվել իրականության հետ։

Վարչապետը հավելեց, որ ընդդիմության առաջարկներն արդեն ամբողջությամբ արտահայտված են իրենց թողած բանակցային ժառանգության մեջ․ «Իմ ակնկալիքն է, որ ֆունդամենտալ պրոբլեմներին եկեք անդրադառնանք. ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ բանակցային իրականությունը մի բան է եղել, մենք եկել, տեսախցիկների առաջ ուրիշ բան ենք ասել: Ես 2018 թվականից փորձել եմ բանակցային սենյակներում և ժողովրդի հետ խոսակցությունը լինի նույնը, և դա շատ ցավոտ և բարդ պրոցես է»։

Մանրամասները՝ տեսանյութում։