Արցախում սովորաբար սխալ են հասկանում իմ ասածը. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

«Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը, և դրա նպատակն իրադրության էսկալացիան է»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այս պայմաններում ՀՀ-ն առաջ է շարժվում ներքաղաքական հավասարակշռված գնահատականներով։

Անդրադառնալով Արցախի Ազգային ժողովի պատգամավորների այն հայտարարությանը, որով նրանք անընդունելի են համարում վարչապետի՝ ապրիլի 18-ին Ազգային ժողովում հնչեցրած այն տեսակետը, որի համաձայն՝ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Փաշինյանը նշեց․ «Մենք եթե հարցի բովանդակությունը խորությամբ չենք ըմբռնում, սխալներ ենք գործում և գործել ենք։ Կարծիքներին ուշադիր հետևում եմ, գնահատում եմ, հարգանքով եմ վերաբերվում։ Սովորաբար սխալ են հասկանում և չի բացառվում, որ էս անգամ էլ են սխալ հասկացել, իմ գնահատականները շատ հստակ են։ Եկեք գնահատականները թողնենք, այնտեղ ոչ մի նորություն չկա՝ սկսած նրանից, որ դա դավաճանություն է, ես ասում եմ՝ հասկացանք, եկեք բովանդակության մեջ խորանանք»։

«Իմ զեկույցում հստակ արձանագրել եմ հետևյալը, որ 2007 թվի արձանագրումը՝ Մադրիդյան սկզբունքների ինքնորոշման ձևակերպումը, տրված է այնպես, որ ինքնորոշման իրավունքը, և նախկին հարցուպատասխանի ժամանակ էլ ասել եմ` Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և ես ասում էի, որ մենք, չառերեսվելով այս իրականության հետ,  զուգահեռ ցանկալի իրականությունն ենք ստեղծել, որը միջազգային և աշխարհաքաղական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել: Մենք այս իրադրության հետ պետք է առերեսվենք»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ ես էլ եմ նույն սխալը գործել, ընդդիմությունն էլ, որ չենք առերեսվել իրականության հետ։

Վարչապետը հավելեց, որ ընդդիմության առաջարկներն արդեն ամբողջությամբ արտահայտված են իրենց թողած բանակցային ժառանգության մեջ․ «Իմ ակնկալիքն է, որ ֆունդամենտալ պրոբլեմներին եկեք անդրադառնանք. ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ բանակցային իրականությունը մի բան է եղել, մենք եկել, տեսախցիկների առաջ ուրիշ բան ենք ասել: Ես 2018 թվականից փորձել եմ բանակցային սենյակներում և ժողովրդի հետ խոսակցությունը լինի նույնը, և դա շատ ցավոտ և բարդ պրոցես է»։

Մանրամասները՝ տեսանյութում։