Մի՛ շնորհավորեք Էրդողանին․ Ադամ Շիֆը հիշեցնում է՝ ինչպես Էրդողանը դարձավ նախագահ
ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն թվիթերյան էջում կոչ է արել Ռեջեփ Էրդողանին չշնորհավորել․ «Էրդողանը Թուրքիայում կայացած ընտրություններում «հաղթեց» ձերբակալություններով և բռնությամբ ընդդիմությանը ոչնչացնելու, ինչպես նաև մամուլի ազատությունը ճնշելու ճանապարհով: Թուրքիայի մուտքն ինքնակալություն ևս մեկ հիշեցում է այն մասին, որ ժողովրդավարությունը վտանգի տակ է ամբողջ աշխարհում: Մի՛ շնորհավորեք (Էրդողանին)»,- Twitter-ում գրել է Շիֆը: