«Ես պատրաստվել էի, որ ոսկե մեդալ նվաճեի»․ Արթուր Դավթյանը՝ հենացատկում հաղթանակի մասին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ընթանում է Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, մարմնամարզության երիտասարդական հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանի, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանի, աշխարհի երիտասարդների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանի և աշխարհի երտասարդների առաջնության արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանի ասուլիսը՝ Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների արդյունքների ամփոփում թեմայով։

«Պատրաստվել էի, որ ոսկե մեդալ կնվաճեմ: Փառք Աստծո՝ ստացվեց: Դա միայն իմ աշխատանքը չէր: Մեր մարզիչների ու ֆեդերացիայի աշխատանքը շատ է նպաստում մեր արդյունքներին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ: Կարևորը վնասվածք չունենամ:
Կարծում եմ՝ Օլիմպիական խաղերին մեկ ցատկս կբարդացնեմ: Պետք է շատ անթերի ցատկ կատարեմ, մրցակցությունը բարձր է լինելու: Սպորտ է, կարող ես մի փոքր քայլ անել, ինչն առաջին տեղից քեզ իջեցնի 4-րդ տեղ: Կաշխատենք, ամեն ինչ կանենք: Ամենակարևորն այն է, որ վնասվածք չունենամ»,- ընդգծեց Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք՝ աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը Թուրքիայում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է հենացատկի վարժությունում:
Եզրափակչում Դավթյանը երկու հիանալի ցատկից հետո հավաքել է 15.033 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Դավթյանը նաև բրոնզե մեդալ է նվաճել նժույգթափեր վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,266 միավոր: Արթուր Դավթյանը հանդես է եկել նաև բազմամարտի մրցումներում և 82.665 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Մանրամասները՝ տեսանյութում։