Սուդանում ամերիկացի դիվանագետները կրակի տակ են ընկել

Լուրեր

08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բոլորը

Սուդանում, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ ուժայինների միջև կատաղի դիմակայություն է իշխանության համար պայքարում, կրակոցների տակ է հայտնվել ամերիկացի դիվանագետների խումբը։ Տուժածներ չկան, հայտարարել է Պետդեպարտամենտը, սակայն միջադեպից հետո ԱՄՆ իշխանությունները մտադիր են ուժեղացնել իրենց անձնակազմի անվտանգության միջոցները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Սա անխոհեմ և անպատասխանատու գործողություն էր, որը բարձրացրեց անվտանգության մտահոգությունները», – ասել է Պետդեպարտամենտի քարտուղար Էնթոնի Բլինքենը, որը Ճապոնիայում է և մասնակցում է G7-ի հանդիպմանը:

ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը Սուդանից տարհանելու պլաններ դեռ չկան, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին։
Նախօրեին Խարթումի իր տանը հարձակման էր ենթարկվել նաև ԵՄ դեսպան, իռլանդացի դիվանագետ Էիդան Օ’Հարան։ Նա լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն ԵՄ իշխանությունները սկսել են ստուգել իրենց դիվանագետների անվտանգությունը ապահովելու միջոցառումները։

Սուդանում մարտերը կանոնավոր բանակի և «Արագ աջակցության ուժերի» (RSF) կիսառազմական խմբավորման միջև շարունակվում են արդեն չորս օր։ Այս ընթացքում արդեն մոտ 185 մարդ է մահացել, ավելի քան 1800-ը վիրավորվել է։ Երկրի մայրաքաղաք Խարթումը ենթարկվում է օդային և հրետանային գնդակոծությունների։ Օդանավակայանը փակ է։ Փողոցներում պայթյուններ են լսվում։

Տաթև Ֆռանգյան