Ժամանակավոր կառույց է, որտեղ ձկնորսությամբ եմ զբաղվում․ Արամ Հարությունյանը` Սևանի ափին իր առանձնատան մասին

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության (ՀՀԿ) պատգամավոր Արամ Հարությունյանը պնդում է, որ Շորժայից դեպի Արտանիշի արգելոց տանող ճանապարհին գտնվող իր առանձնատունը ընդամենը ժամանակավոր կառույց է և իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում՝ պատասխանելով ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հնչեցրած մտահոգություններին.«Առանձնատունը գտնվում է 1900 մետր բացարձակ նիշի վրա։ Մինչդեռ 1903 մետրը այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է ազատ լինի ջրի տակ անցնելու համար։ Այս կառուցապատումը ժամանակին օրենքի կոպիտ խախտում էր։ Իսկ հիմա պարզ է, որ Սևանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի ներկայացրած ցանկացած տվյալ, հավատ չի ներշնչում»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր Լենա Նազարյանը՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ։

«Ժամանակավոր կառույց է , տնակ, որն իրենից վտանգ չի ներկայացնում, ջրի բարձրացումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ժամանակավոր կառույցի համար։ Այնտեղ շքեղ առանձնատուն կառուցելու նպատակ չկա, գնացողն էլ պետք է կամ ձկնորսության, կամ ձիավարության կամ բնության հետ հետ սեր ունենա»,- հակադարձելով ընդդիմադիր պատգամավորին՝ արդարացավ Արամ Հարությունյանը։

 

 

Շողիկ Գալստյան