Ամերիկյան USS Milius ռազմանավն անցել է Թայվանի նեղուցով

Լուրեր

08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան USS Milius ռազմանավը կիրակի օրը՝ ապրիլի 16-ին, անցել է Թայվանի նեղուցով՝ նավագնացության ազատությանն աջակցելու գործողության շրջանակներում, հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ ռազմածովային նավատորմի 7-րդ նավատորմը հայտարարել է, որ նավի տարանցումը Թայվանի նեղուցով «սովորական» էր՝ միջազգային իրավունքի համաձայն:

Ըստ ԱՄՆ զինվորականների՝ այս տարանցումը «ցույց է տալիս ԱՄՆ-ի հավատարմությունը ազատ և բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածքին»:
Չինաստանը հետևել է ամերիկյան նավի ողջ օպերացիայի ընթացքում ու իր անհանգստությունն է հայտնել այդ առթիվ։

Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նավն անցել է նեղուցով ու դրա անցման ժամանակ նեղուցում իրավիճակը սովորական է եղել։ Սրա հետ մեկտեղ, այսօր կղզու շուրջ հայտնաբերվել է չինական բանակի 4 նավ ու 18 ինքնաթիռ, որոնցից 4 ներխուժել են Թայվանի ՀՕՊ օդային տարածք։
ԱՄՆ նավատորմը ռազմանավեր է բերում նեղուց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև պարբերաբար նմանատիպ առաքելություններ է իրականացնում՝ վիճելի Հարավչինական ծովում նավարկության ազատությունն ապահովելու համար:

Տաթև Ֆռանգյան