Սուդանում ռազմական առճակատումը վերաճում է քաղաքացիական նոր պատերազմի

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Բազմաթիվ զինատեսակների կիրառմամբ լայնամասշտաբ մարտերը չեն դադարում Սուդանում, որտեղ շաբաթ օրվանից զինուժը կռվում է այսպես կոչված «Արագ աջակցության ուժերի» (RSF) դեմ։ Մարտերում ներգրավված է հրետանի և ավիացիան, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Պայթյուններ են լսվում մայրաքաղաք Խարթումում, ինչպես նաև՝ մոտակա Օմդուրման և Բահրի քաղաքներում։ Զոհերի թիվը սրընթաց աճում է։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Սուդանի բժշկական միությանը, բախումների  հետևանքով զոհվել է 97 խաղաղ բնակիչ, իսկ վիրավորների թիվը, այդ թվում՝ զինվորականների, հասել է 595 մարդու։

Քաղաքացիական պատերազմի բռնկմանն է հանգեցրել երկրի ռազմաքաղաքական ղեկավարության երկու գլխավոր դեմքերի՝ գեներալ Աբդել Ֆատահի ալ-Բուրհանի (որին ենթարկվում են ռազմաօդային ուժերն ու նավատորմը) ու RSF-ի ղեկավար գեներալ Մոհամեդ Համդան Դագալո Հեմեթի (որն իր տրամադրության տակ ունի զրահափոխադրիչներ ու հրետանի) միջև հակամարտությունը։

Ռազմաքաղաքացիական բարձրագույն իշխանությունում՝ Ինքնիշխան խորհրդում, նախագահն է ալ-Բուրխանը, իսկ Հեմեթին նրա տեղակալն է։ Ռազմական ղեկավարների միջև հակամարտությունը սրվել է 2022 թվականի դեկտեմբերի 5-ին ռազմական և քաղաքացիական կառույցների միջև համաձայնագրի կնքումից հետո։
Ինչպես բացատրում է «Al Jazeera»-ն, այս համաձայնագրի կետերից մեկը զինված ուժերի կառուցվածքում RSF-ի ինտեգրումն  էր։ Այս ինտեգրման համար ձեռնարկված քայլերը չափազանց հապճեպ էին և հանգեցրին բանակի և RSF-ի միջև էլ ավելի սուր հակամարտության:
Կողմերը չկարողացան համաձայնության գալ ինչպես RSF-ն մեկ բանակային կառույցում ընդգրկելու, այնպես էլ շահութաբեր տնտեսական ոլորտներից զինվորականների դուրս գալու վերաբերյալ: Վերջին հարցը միանգամայն զգայուն է RSF-ի համար, որը վերահսկում է Սուդանում մի քանի ոսկու հանքավայրեր։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Սուդանի զինվորականներին կոչ է արել դադարեցնել բռնությունները, ինչպես նաև զարգացումները քննարկել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի և Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամաթի հետ: Կիրակի երեկոյան ՄԱԿ-ը հայտնել էր, որ կողմերը երեք ժամ տևողությամբ հումանիտար զինադադարի մասին են պայմանավորվել։
Սուդան զորավարժությունների ժամանած եգիպտացի զինվորականների խումբը գերեվարվել է RSF-ի կողմից ՄիԳ-29 կործանիչների հետ միասին։

Տաթև Ֆռանգյան