Չնայած պատժամիջոցներին՝ մարտին ՌԴ-ից նավթի արտահանումը հասել է երեք տարվա գագաթնակետին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մարտին Ռուսաստանից նավթի արտահանումը գագաթնակետին է հասել երեք տարվա ընթացքում՝ չնայած Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ միևնույն ժամանակ Ռուսաստանի եկամուտները նավթային արտահանումից կտրուկ նվազել են անցյալ տարվա համեմատ։ Այս մասին ասվում է Փարիզում տեղակայված Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) հրապարակած զեկույցում: Արևմուտքը լայն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝  նավթի և նավթամթերքի գների առավելագույն սահմանաչափը և ԵՄ-ի էմբարգոն:

Միաժամանակ, Ռուսաստանից նավթի մատակարարումների ընդհանուր ծավալը մարտին ավելացել է օրական 600 հազար բարելով՝ հասնելով 8,1 մլն բարելի։Թեև Ռուսաստանի նավթային եկամուտը մարտին աճել է 1 միլիարդ դոլարով՝ հասնելով 12,7 միլիարդ դոլարի, այն 43 տոկոսով ցածր է անցյալ տարվա համեմատ: Գործակալության փորձագետների համաձայն՝ ռուսական եկամուտների աճը պայմանավորված է նավթի արտահանման վերադարձին այն մակարդակին, որը կար մինչև կորոնավիրուսի համաճարակը։ Զեկույցում նաև նշվում է, որ մարտին Հնդկաստանը փոխարինել է Չինաստանին, որպես ռուսական նավթի մատակարարումների գլխավոր շուկա Ասիայի երկրներում։