ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 1-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար:

Գործընթացը սահմանվել է ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի ապրիլի 11-ի «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիա) տոմսերի սակագներն ու արտոնությունները սահմանելու և ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի հունիսի 29-ի N 368-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 492-Ա/2 հրամանով։

Ըստ այդմ` ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության տոմսերի սակագները սահմանվել են 1000-3000 ՀՀ դրամ։ Թանգարանի մշտական ցուցադրության բացատրության (էքսկուրսիա) տոմսերի գները՝ հայերեն և օտար լեզուներով, սահմանվել են 1000-5000 ՀՀ դրամ:
Սահմանվել է՝
1) անվճար մուտք մինչև 12 տարեկան երեխաների համար․
2) տոմսի գինը 50 տոկոս զեղչով՝ 12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար։

ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքն ազատ է:
Մշտական ցուցադրության այցելության տոմսերի գների ավելացման դեպքում նախօրոք այն պետք է համաձայնեցնել պետական լիազոր մարմնի հետ: Թույլատրվել է զբոսաշրջային և կորպորատիվ նպատակներով մեծաքանակ տոմսերի վաճառքի դեպքում մշտական այցելության տոմսերի գները նվազեցնել մինչև 10 տոկոսի չափով՝ նախապես զբոսաշրջային օպերատորների կամ գործակալների հետ կնքելով համապատասխան պայմանագրեր:

Սահմանվել է նաև, որ թանգարանի մշտական ցուցադրության անվճար այցելություն տրամադրվում է Հայաստան ժամանած պետական պաշտոնական պատվիրակությունների անդամների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների, Թանգարանների միջազգային խորհրդի անդամների (ԻԿՕՄ), թանգարանային աշխատողների, երկկողմանի ծնողազուրկ 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների, հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների (ՀՀ և նախկին ԽՍՀՄ պետությունների), հաշմանդամություն ունեցող՝ 1-ին խմբի (ուղեկցողի հետ), հաշմանդամություն ունեցող՝ 2-րդ և 3-րդ խմբերի (առանց ուղեկցողի), աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուների, բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր երեխաների, ժամկետային զինծառայողների, ՀՀ սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական տարիքի երեխաների (նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա), լրագրողների` աշխատանքային բոլոր օրերին (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում)։

Թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրությունում մասնագիտական լուսանկարման և տեսագրման թույլտվությունը վերապահվել է միայն թանգարանի տնօրինությանը՝ համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ:

Թանգարաններում և արգելոց-թանգարաններում կրթական ծրագրերի սակագները սահմանվել են 1000-5000 ՀՀ դրամի սահմաններում. լրացուցիչ ծախսեր պահանջող կրթական ծրագրերի գների ավելացման դեպքում նախօրոք այն պետք է համաձայնեցնել պետական լիազոր մարմնի հետ:

Սահմանվել է, որ մինչև 2023 թվականի մայիսի 1-ը ձեռքբերված տոմսերը ուժի մեջ են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։