Չինաստանը, հնարավոր է, համաձայնել է գաղտնի զենք մատակարարել Ռուսաստանին. ԱՄՆ հետախուզության տվյալները

Լուրեր

08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանը, ըստ ամերիկյան հետախուզության, կարող էր համաձայնվել Ռուսաստանին զենք կամ զինամթերք մատակարարել՝ քողարկելով քաղաքացիական բեռների տակ։ Այս մասին գրում է Washington Post-ը՝  հիմնվելով արտահոսած գաղտնի փաստաթղթերի վրա։ Թերթի տվյալներով՝ այս տարվա փետրվարի 23-ով թվագրված փաստաթղթերից մեկը վերաբերում է ամերիկացիների կողմից գաղտնալսված ՌԴ արտաքին հետախուզության հաղորդագրությանը, ըստ որի՝ Չինաստանի Կենտրոնական ռազմական հանձնաժողովը հավանություն է տվել զենքի հետագա գաղտնի մատակարարմանը։

The Washington Post-ը հիշեցնում է, որ հենց փետրվարի վերջին էլ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ վարչակազմի այլ պաշտոնյաներ հայտնեցին, որ, իրենց տեղեկություններով, Չինաստանը մտածում է Ռուսաստանին զենք վաճառելու մասին։
Պեկինը պարբերաբար հայտարարում է, որ ներկա պատերազմում հավատարիմ է մնում խիստ չեզոք դիրքորոշման և խաղաղության կոչ է անում։

Ավելի ուշ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները հայտարարեցին, որ տեղեկություն չունեն, որ Չինաստանն իրականում զենք է մատակարարում Ռուսաստանին:

Հիշեցնենք, որ բաց հարթակներում հայտնված Պենտագոնի փաստաթղթերը մանրամասն տվյալներ են պարունակում Կիևին ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ցուցաբերվող ռազմական օգնության, դրա ծավալի, մատակարարումներիի ընթացքի, ինչպես նաև հատուկ ռազմական գործողության, միջազգային կարևոր այլ խնդիրների մասին, այդ թվում՝ այլ երկրների ու տարածաշրջանների նկատմամբ ամերիկյան քաղաքականության, նախատեսվող քայլերի ու ծրագրերի մասին։

Այդ փաստաթղթերը, բացի Ուկրաինային ռազմական օգնության մասին մանրամասն տվյալներից նաև մասնագիտական գնահատականներ ու տվյալներ են պարունակում Ուկրաինայի բանակի մասին, ինչպես նաև վերլուծություններ ու գնահատականներ Չինաստանում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և այլ երկրներում զարգացումների մասին։

Ըստ որոշ գնահատականների ՝ համացանցում հայտնված այս գաղտնի փաստաթղթերը, որոնք նախատեսված չեն եղել հրապարակման համար, կարող են հարված հասցնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, քանի որ դրանք ի սկզբանե անգամ ԱՄՆ-ի դաշնակիցների համար են անհասանելի եղել։

Տաթև Ֆռանգյան