ԱՄՆ հետախուզության փաստաթղթերի արտահոսքի մեջ կասկածվողը ձերբակալվել է

Լուրեր

08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ հետախուզության փաստաթղթերի արտահոսքի մեջ կասկածվող Ջեք Թեյշեյրան ձերբակալվել է, հայտնում են CNN-ը:

The New York Times-ն իր հերթին մեջբերում է Հետախուզության դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հայտարարությունը, որը վերաբերում է Մասաչուսեթսի Հյուսիսային Դեյթոն քաղաքում տեղի ունեցած ձերբակալությանը:

Հայտարարության մեջ անունը չի նշվում, սակայն, որ կասկածյալը Մասաչուսեթսի ազգային գվարդիայի 21-ամյա աշխատակից Ջեք Թեյշեյրան է, երեկ օրվա ընթացքում հայտնել էին ամերիկյան մի քանի առաջատար լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

Reuters-ը հայտնում է, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը շուտով պաշտոնական հայտարարություն կանի այդ կապակցությամբ։

Հիշեցնենք, որ բաց հարթակներում հայտնված Պենտագոնի փաստաթղթերը մանրամասն տվյալներ են պարունակում Կիևին ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ցուցաբերվող ռազմական օգնության, դրա ծավալի, մատակարարումներիի ընթացքի, ինչպես նաև հատուկ ռազմական գործողության, միջազգային կարևոր այլ խնդիրների մասին, այդ թվում՝ այլ երկրների ու տարածաշրջանների նկատմամբ ամերիկյան քաղաքականության, նախատեսվող քայլերի ու ծրագրերի մասին։

Այդ փաստաթղթերը, բացի Ուկրաինային ռազմական օգնության մասին մանրամասն տվյալներից նաև մասնագիտական գնահատականներ ու տվյալներ են պարունակում Ուկրաինայի բանակի մասին, ինչպես նաև վերլուծություններ ու գնահատականներ Չինաստանում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և այլ երկրներում զարգացումների մասին։

Ըստ որոշ գնահատականների ՝ համացանցում հայտնված այս գաղտնի փաստաթղթերը, որոնք  նախատեսված չեն եղել հրապարակման համար, կարող են հարված հասցնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, քանի որ դրանք ի սկզբանե անգամ ԱՄՆ-ի դաշնակիցների համար են անհասանելի եղել։

Տաթև Ֆռանգյան