Երկրի տեսանելիությունն է մեծանում. Հարությունյանը` ծանրամարտը հատուկ պայմաններով անցկացնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին:

«Բացի մարզական բաղադրիչից՝ այստեղ երկրի տեսանելիության հարց կա։ Երբ դու անցկացնում ես մեծ միջոցառումներ՝ ոչ միայն մարզական, ինչպիսին, օրինակ, Եվրատեսիլն էր, Սթարմուս փառատոնն էր, Բռնցքամարտի առաջնությունն էր, երկրի տեսանելությունը մեծանում է, այդ երկրի մասին սկսում են շատ գրել, այդ երկրով սկսում են հետաքրքրվել։ Այդ երկիրը գրավում է ոչ միայն մարզասերների, այլ նաև զբոսաշրջիկների ուշադրությունը։ Սա հնարավորություն է՝ հյուրընկալելու մարզիկներին, որոնք իրենց հետ Հայաստանից «մի կտոր» կտանեն և, ինչու չէ, նաև նրանց երկրպագուները կլինեն ՀՀ մայրաքաղաքում և կվայելեն այդ օրերն այստեղ։ Երևանն այդ երկու շաբաթների ընթացքում, առանց չափազանցության, լինելու է ոչ միայն Եվրոպայի, այլ նաև աշխարհի ծանրամարտի մայրաքաղաքը»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշոց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։