Ադրբեջանցի մարզիկներին ՀՀ-ն անվտանգության հատուկ միջոցներ է խոստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
Բոլորը

ՄՀՀ-ում մեկնարկել է ասուլիս` նվիրված ապրիլի 15-23-ը Հայաստանում անցկացվելիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ադրբեջանական պատվիրակությունը արդեն Հայաատանում է, պատվիրակության կազմում 12 հոգի է։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նա նաև  նաև հայտնեց, որ 12-հոգանոց պատվիրակության 4 անդամն է մարզիկ։

Նշենք, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամեդ Ջալուդն ասուլիսում հայտարարել էր՝ այս պահին աշխարհում իրավիճակն այնքան էլ կայուն չէ, գիտեք Ռուսաստանում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը, բայց հայերը ոսկե սիրտ ունեն եւ համաձայնել են ընդունել բոլոր մարզիկներին, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել:

Հարությունյանը կրկնեց նրա խոսքը՝ անդրադառնալով ադրբեջանցի մարզիկների անվտանգությանը վերաբերող հարցին։

«Իհարկե ընդունող երկիրը Հայաստանն է, բայց մրցաշարի կազմակերպիչը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան է, և բոլոր մարզիկները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու այդ մրցաշարին, մենք պարտավոր ենք ընդունելու։ Մենք խոստացել ենք, որ բոլոր հայտ ներկայացրած մարզիկներին ընդունելու ենք և ապահովելու ենք նրանց անվտանգությունը։ Ադրբեջանի թիմի հետ կապված անվտանգային հարցեր ենք քննարկել և անընդհատ շեշտել ենք, որ նրանց անվտանգությունը ևս պատրաստ ենք ապահովել, խնդրել են լրացուցիչ անվտանգության երաշխիքներ, մենք դա էլ ենք ապահովել»,- նշեց Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։