Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ Պետերբուրգում ահաբեկչության կազմակերպիչներից մեկը Հայաստանով տարանցմամբ մեկնել է Թուրքիա

Լուրեր

08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԴԾ-ն պնդում է՝ Դարյա Տրեպովան, որը կալանավորվել էր Պետերբուգում տեղի ունեցած պայթյունի գործով, հանցագործությունը կատարել է ՖԲԿ-ի ղեկավարներ՝ Լեոնիդ Վոլկովի ու Իվան Ժդանովի կոչերի արդյունքում, գրում է Meduza-ն։ Ըստ գերատեսչության՝ Տատարսկու սպանությունը Տրեպովայի հետ միասին նախապատրաստել է Ուկրաինայի քաղաքացի Յուրի Դենիսովը՝ ծնված 1987 թ-ին, որն էլ նրան է փոխանցել պայթուցիկ սարք՝ «գիպսե կիսանդրիի տեսքով»։ Տրեպովան սարքը ստացել է Մոսկվայում՝ միջնորդի միջոցով «էքսպրես առաքում» ծառայությամբ։

ԱԴԾ-ն Դենիսովին անվանում է «ուկրաինական դիվերսիոն-ահաբեկչական խմբավորման» անդամ։ Գերատեսչության տվյալներով՝ Դենիսովը «ուկրաինական հատուկ ծառայությունների ցուցումով» 2023 թվականի փետրվարին Կիևից Լատվիայով ժամանել է Մոսկվայի մարզ, որտեղ տեղեկություններ է հավաքել ռազմական բլոգերի կենսակերպի մասին։ Դրա համար էլ նա մեքենա է գնել և բնակարան վարձել  Տատարսկու բնակության վայրին մոտ։ ԱԴԾ-ն նաև նշում է, որ ապրիլի 3-ին՝ «ահաբեկչության իրականացումից հետո Դենիսովը  Ռուսաստանից տրանզիտով Հայաստանի տարածքով մեկնել է Թուրքիա»։ Դենիսովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

Հավելենք, որ ապրիլի 2-ին Պետերբուրգում Street Food Bar № 1 սրճարանում, որը պատկանում է «Վագներ»խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինին, տեղի էր ունեցել պայթյուն ռազմական բլոգեր, լրագրող Վլադլեն Տատարսկիի  ստեղծագործական երեկոյի ժամանակ։ Պայթյունի հետևանքով Տատարսկին մահացել էր, 40 մարդ վիրավորում էր ստացել։

Էմմա Չոբանյան