Ասում են` եկեք ծառը չտնկենք, բայց պետությունից փողը ստանանք. լավ, գնացիր դատվար, հետո ի՞նչ ես անելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական աջակցության ծրագրերից խարդախությամբ օգտվողներին։ «Ես այդ խնդիրը չեմ կարողանում հասկանալ հոգեբանական մակարդակում»,-ասաց Փաշինյանը։
Նա օրինակ բերեց ինտենսիվ այգիների ծրագիրը։

«Մենք ասում ենք՝ հարգելի՛ քաղաքացիներ, եթե դուք ծառեր տնկեք, մենք ձեր արած ծախսի 50%-ը հետ կտանք։ Այսինքն՝ լավ բան ենք անում, մարդկանց աջակցում ենք, որպեսզի երկարաժամկետ շահույթի աղբյուր ունենան։ Բայց ինչքան հասկանում եմ ՝ հայտնվում են դեպքեր, ասում են՝ եկեք ծառը չտնկենք, պետությունից փողը ստանանք։ Ինչի՞, չեմ հասկանում։

Լավ, մի անգամ էդ փողը խարդախության եղանակով ստացար, գնացիր դատվեցիր, ընտանիքիդ համար պրոբլեմ ստեղծեցիր։Մարդը հողը ունի, չի ասում՝ գնամ ծառը տնկեմ, գնամ գումարը ստանամ, ասում է՝ ինչ լավ է, ծառը չտնկեմ, գումարը ստանամ»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետի հավաստմամբ՝ ներկայացմամբ այդպիսի դեպքեր են արձանագրվել, որոնց առիթով քրեական գործեր են հարուցված․ «Էդ ծառը մարդը մեզ համար չի տնկում, իր երեխաների, ընտանիքի բարեկեցության համար է տնկում։ Իսկ չծախսած գումարի 50%-ն ասենք վեց ամսում ծախսեց, բա հետո ի՞նչ է անելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։