Պահնորդը ծեծի է ենթարկել «Զատիկ» կենտրոնի աղջիկներին. Մուշեղ Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում խախտվում է խնամք ստացող դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման, երեխաների կրթության և ժամանցի իրավունքը։ Կենտրոնում տարածված է երեխաների շրջանում վատ սովորությունները և ինքնավնասումները: Երեխաները կենտրոնում իրենց բռնությունից պաշտպանված չեն զգում: Այս մասին այսօր «Երեխաների աջակցության կենտրոններում երեխաներն աջակցության կարիք ունեն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ, դիտորդական խմբի անդամ Մուշեղ Հովսեփյանը։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները 2023 թ. մարտի 29-ին չհայտարարված այց են կատարել նախարարության Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Հովսեփյանի խոսքով՝ եզրակացությունը մտահոգիչ է:

«Որոշ աղջիկներ բարձրացրել են հիգիենայի պարագաների սղության և ոչ պատշաճ որակի խնդիրը։ Մասնավորապես՝ երեխաների և աշխատողների հետ զրույցներից պարզ է դարձել, որ դաշտանի օրերին միայն մեկ միջադիր են տալիս: Նշվել է, որ աղջիկներին մեկ սափրիչ են տրամադրում, որից բոլոր աղջիկները պետք է օգտվեն»,- նշեց Հովսեփյանը:

Դիտորդական խմբի կողմից արձանագրվել է, որ Կենտրոնում խնամք ստացող երեխաների շրջանում լայն տարածում ունեն վատ սովորությունները։ Մասնավորապես՝ Դիտորդական խմբի հետ զրույցներում ծխախոտի առկայությունը որոշ տղաներ նույնիսկ չէին թաքցնում, ոմանք շրջում էին ծխախոտի տուփը գրպանում։
Հովսեփյանի խոսքով՝ աղջիկների շրջանում տարածված են ինքնավնասման կամ դրան նմանվող փորձերը։ Դա հաստատվել է ինչպես աշխատողների, այնպես էլ երեխաների հետ զրույցներում։ Աշխատողները դիտում են սա որպես ուշադրություն գրավելու միջոց։

Այցի ընթացքում տեղեկություններ են ստացվել ֆիզիկական և սեռական բռնության վերաբերյալ։

«Մասնավորապես՝ հավելյալ ուսումնասիրության է ենթակա մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության աշխատողի ազատման միջնորդություն ներկայացնելու տնօրենի որոշումը։ Տնօրենի հետ զրույցում որպես հիմնավորում նշվել է «երեխաների հետ վատ պահելը», իր պարտականությունների կատարման ժամանակ երեխաներից մեկի կողմից գողության իրականացումը։ Մինչդեռ հնարավոր վատ վերաբերմունքի համար աշխատանքից ազատումը բավարար միջոց չէ իրավական տեսանկյունից և անհրաժեշտ է գնահատել՝ արդյո՞ք տնօրենի կողմից ձեռնարկվել են այլ միջոցներ, այդ թվում՝ հաղորդում ներկայացնելը, և եթե այո, ի՞նչ ընթացք է ստացել այդ հաղորդումը»,- նկատեց Հովսեփյանը:

Որոշ աղջիկներ մտահոգություն են հայտնել հանգստի սենյակում առկա տեսախցիկի կապակցությամբ՝ հիմնավորելով, որ տեսախցիկը դիտում է պահնորդը, իրենք կաշկանդված են զգում և չեն կարողանում հանգստի սենյակում ավելի ազատ հագուստով շրջել։ Այդ պատճառով վնասել են տեսախցիկի լարերը՝ խափանելով տեսահսկման համակարգի աշխատանքը:

Որոշ աղջիկներ նշել են, որ կենտրոնում իրենց ապահով չեն զգում, բռնության են ենթարկվել ոչ միայն պահնորդի, այլ որոշ դայակների, բուժքրոջ, ինչպես նաև տղաների կողմից։ Վերջիններս, ըստ զրույցների, ֆիզիկական և հոգեբանական բռնություն են գործադրում ոչ միայն աղջիկների, այլ նաև տղաների, և հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ:

«Տղաներից մեկի խոսքով՝ ավելի մեծ տարիքի տղաներից մեկը սեռական բռնության է ենթարկել ավելի փոքր տարիքի մտավոր խնդիր ունեցող երեխայի, ինչին ինքն ականատես չի եղել, պարզապես իրեն պատմել են։ Վերջինս նաև հետաքրքրվել է, թե ի՞նչ կարող է պատահել սեռական բռնությունից հետո, արդյոք այն կբերի՞ սեռափոխության, հոգեկան առողջության խնդիրների և այլն»,- նշեց նա:

Կենտրոնից փախուստների վերաբերյալ տվյալները ևս հստակ չեն ներկայացվել։ Մասնավորապես՝ զրույցներում նշվել է, որ վերջին փախուստը 2023-ի փետրվարին էր, որից հետո ոստիկանները նրան հայտնաբերել են Արմավիրի մարզում։ Աշխատողների հետ զրույցում հնչել է տեղեկություն, որ վերջին փախուստը եղել է մոտ տասն օր առաջ։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև Կենտրոնում խնամք ստացող հղի աղջկա հղիությանն առնչվող մանրամասները։ Երեխաների հարաբերություններն աղջկա հետ բավականին լարված են։

Մանրամասները՝ տեսանյութում։