«Վագները» փորձել է զենք գնել Թուրքիայից

Լուրեր

08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
Բոլորը

CNN-ն ուսումնասիրել է արտահոսած ամերիկյան գաղտնի փաստաթղթերը և եկել եզրահանգման, որ «Վագները» փորձել է զենք գնել Թուրքիայից՝  Ուկրաինայի պատերազմում և այլ հակամարտություններում օգտագործելու համար։

Ամերիկյան հետախուզական ծառայությունների զեկույցից, որը վկայակոչված է փաստաթղթում, հետևում է, որ «Վագների» ներկայացուցիչները փետրվարի սկզբին հանդիպումներ են ունեցել Թուրքիայում՝ «զենք և տեխնիկա ձեռք բերելու համար», որը կարող է հետագայում օգտագործվել ուկրաինական զորքերի դեմ կռվող վարձկանների կողմից։ Նույն փաստաթղթից բխում է նաև, որ վարձկանները պատրաստվում էին դրա մի մասն օգտագործել Մալիում, որտեղ «Վագներն» ունի իր շահերը։ Ու թեև «Մալի, Ռուսաստան, Թուրքիա. «Վագները» զենք է փնտրում Անկարայում» վերնագրով փաստաթուղթը որևէ ապացույց չի ներկայացնում առքուվաճառքի մեկնարկի մասին, ըստ ամենայնի, ամերիկացիները լրջորեն են վերաբերվել նման փորձին։ Թուրքիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ է, մի դաշինքի, որն ուղղակի ռազմական օգնություն է տրամադրում Կիևին: Թուրքիայում է նաև ԱՄՆ-ի հիմնական ռազմաբազան, որտեղ միջուկային զենք է պահվում: Հետևաբար՝ ցանկացած նշան, որ Թուրքիան կարող է քննարկել ռուս վարձկաններին զենք վաճառելու հարցը, չի կարող լուրջ անհանգստություն չառաջացնել Վաշինգտոնում և կարող է բարդացնել Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի գործընկերների հետ:

CNN-ը չի ստացել կոնկրետ այս փաստաթղթի իսկության հաստատում, սակայն ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ արձանագրել էին, որ արտահոսած նյութերի մեծ մասը իրական է։

Տաթև Ֆռանգյան