Ինչ են քննարկել Ռուդենկոն և Միրզոյանը․ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների հաղորդագրությունների շեշտադրումները տարբեր են

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

Ապրիլի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության, Իրանի հետ կողմերի համագործակցության, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմակողմ հարթակներում համագործակցության թեմաներով։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահան Կոստանյանը, իսկ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Քննարկվել է հիշյալ տարածաշրջաններում գործունեությանն, ինչպես նաև համապատասխան տարածաշրջանային կառույցներում համագործակցությունն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կողմերն ընդգծել են միջազգային հարաբերությունների առանցքային թեմաների շուրջ դիրքորոշումների քննարկման կարևորությունը՝ միաժամանակ արձանագրելով երկկողմ պատրաստակամություն՝ շարունակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի օգտակար փոխանակումը:

Բանակցություններին հաջորդած՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հանդիպման ժամանակ նշվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունը, քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները: Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ դաշնակիցների և գործընկերների կողմից պատշաճ արձագանքի և գործուն քայլերի հրատապությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Նկատենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել վերոնշյալ հանդիպման մասին, սակայն այլ շեշտադրմամբ, մասնավորապես նշելով, որ «Մոսկվան և Երևանը վերահաստատում են համագործակցության մեխանիզմների խաթարումը կանխելու իրենց մտադրությունը»։