Մոսկվան և Երևանը վերահաստատում են համագործակցության մեխանիզմների խաթարումը կանխելու իրենց մտադրությունը․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Բոլորը

Ռուսաստանը և Հայաստանը վերահաստատում են եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման և համագործակցության մեխանիզմների արդյունավետության խաթարումը թույլ չտալու իրենց ընդհանուր մտադրությունը։ Այս մասին ասվում է ՝ Հայաստանի գործընկերների հետ դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի խորհրդակցությունների և ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ զրույցի արդյունքներով տարածված ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Քննարկվել է բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ՝ շեշտը դնելով Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցության վրա։ Հաստատվել է ընդհանուր մտադրությունը՝ համախմբել ջանքերը եվրասիական տարածքում անվտանգության և կայունության ամրապնդման, ներառական և փոխշահավետ գործնական համագործակցությանն ուղղված մեխանիզմների արդյունավետության խաթարումը կանխելու համար», – երեքշաբթի օրը հանդիպման արդյունքներով հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Խորհրդակցությունների հիմնական թեման, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, եղել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խնդիրների և աշխարհի այս մասի առանձին պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը։

Բացի այդ, տեղեկացվում է, որ կողմերը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների ձեռնարկած քայլերը, որոնք կօգնեն կարգավորել իրադրությունը, ինչպես նաև՝ ակտիվացնել տնտեսական և տրանսպորտային կապերը։

Տաթև Ֆռանգյան