Եկել պահանջել են դադարեցնել ինժեներական աշխատանքը, մերոնք արժանի պատասխան են տվել. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է, մարտական գործողություններ չկան։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական սյունեցի պատգամավոր, Արմեն Խաչատրյանը:

Դիտարկմանը, որ ՊՆ-ի տարածած տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիների պիկապը մոտ 10 զինծառայողներով գալիս է, ինչու մերոնք չեն կրակում, չկրակելու հրաման կա՞, պատգամավորը բարկացած ասաց. «Նման սադրիչ հարցեր այլևս չտաք, որովհետև դուք դրանով բանակի մեջքն եք կոտրում:

Ադրբեջանական պիկապը մոտենում էր մեր դիրքերին, որպեսզի բանակցեն, այդտեղ անընդհատ բանակցություն է ընթանում, եկել, բան են պահանջել, պահանջել են, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն, կամ նման մի բան, մերոնք էլ պատասխան են տվել՝ ըստ արժանվույն: Պատասխանից էլ մարտական գործողություններ են ծագել: Մարտական գործողություններ ենք անում, ասում եք՝ խի՞ եք արել, չենք անում, ասում եք՝ խի՞ չկրակեցիք»։

Պատգամավորի հավաստմամբ՝ Տեղ գյուղի մոտակայքում ապրիլի 11-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով դիրքային որևէ փոփոխություններ չեն եղել․ ինչպես եղել են մինչև այդ մարտական գործողությունները, այդպես էլ պահպանվել են դիրքերը, հայկական բանակը իր առջև դրված խնդիրները փայլուն կատարել է։
Խաչատրյանի խոսքով՝ ադրբեջանցիներն ամեն կերպ փորձում են խափանել հայկական կողմի ինժեներական աշխատանքները։

Պատգամավորը վստահեցրեց, որ մարտերը դադարեցվել են երկու երկրների ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում։ «Այսինքն` հարցը դրվել է այսպես` շարունակո՞ւմ են կռվել, զոհեր, վիրավորներ տալ և դա վերաճում է պատերազմի, թե՞ դադարեցնում են մարտերը։ Որոշել են դադարեցնել»։ Խաչատրյանը հավաստիացրեց, որ երեկվա սադրանքի հետևանքով որևէ դիրքային փոփոխություն չի եղել․ «եթե մեր բանակը կոշտ պատասխան չտար ադրբեջանցիներին, ապա հնարավոր էր` դիրքային փոփոխություններ լինեին»։

Մանրամասները՝ տեսանյութում։