Պակիստանը Ուկրաինա 230 կոնտեյներ բեռ կուղարկի պաշտպանությունն ուժեղացնելու համար․ The Economic Times

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Պակիստանը 230 կոնտեյներ կուղարկի Ուկրաինա, հայտնում է The Economic Times հնդկական հրատարակությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Թե կոնկրետ ինչ կլինի դրանցում, պարբերականը չի նշում, սակայն հայտնում է, որ բեռը նախատեսված է լինելու Ուկրաինայի պաշտպանությունն ուժեղացնելու համար։  Ըստ The Economic Times-ի՝ բեռնարկղերը կուղարկվեն երկու՝ MV Bokram և MV Kherson նավերով Կարաչի նավահանգստից: Մատակարարումները կլինեն «պաշտպանության ոլորտում երկրների գործընկերության խորացման ազդանշան»։

Հրատարակության զրուցակիցը նշում է, որ Պակիստանից Ուկրաինա զենք տեղափոխող նավերն ավելի հաճախ են սկսել օգտագործել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների դրոշները, իսկ Լեհաստանի և Գերմանիայի նավահանգիստները Պակիստանից զենքի, այդ թվում՝ տանկերի և հրթիռների տեղափոխման հիմնական կետերն են։

2022 թվականի դեկտեմբերի վերջին հնդկական լրատվամիջոցները, հղում անելով արտահոսքերին և իրենց իրազեկ աղբյուրներին, հաղորդում էին Իսլամաբադի և Կիևի միջև չհրապարակված ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Մասնավորապես, The Economic Times-ը գրել էր, որ Պակիստանը նախատեսում է զինամթերք, ինչպես նաև ականանետներ և հրթիռային կայանքներ ուղարկել Ուկրաինա՝ Արևելյան Եվրոպայի երկրների միջոցով։

Փետրվարի 12-ին The Economic Times-ը հայտնել էր, որ Պակիստանն Ուկրաինային է մատակարարել ավելի քան 10 հազար 122 մմ տրամաչափի «Գրադ» հրթիռային կայանք: Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը Կիևին զենք մատակարարելու մասին տեղեկատվությունը իրականությանը չհամապատասխանող էր անվանել: Չնայած դրան  Ռուսաստանն այդ ժամանակ մերժել էր Պակիստանին նավթի գնի հարցում զեղչեր տրամադրել՝ հիմնավորելով Կիև հնարավոր ռազմական առաքումները։

Տաթև Ֆռանգյան