Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ՈՒՂԻՂ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ինչպես և նախապես խոստացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանում է ՀՀ քաղաքացիների գրավոր հնչեցված այն հարցերին, որոնք ամենաշատն են «լայք» հավաքել:

ՀՀ վարչապետին ուղղված հարցերից առաջինը հիպոտեկով բնակարան ձեռք բերելուն  էր ուղղված:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վաղը ևեթ խորհրդակցություն է հրավիրել ու առաջիկայում թերևս 7-7.5 տոկոսով հիպոտեկային վարկով բնակարաններ կտրվեն, կնվազեն նաև կանխավճարները. զինվորականների դեպքում կլինի 10 տոկոս, երիտասարդ ընտանիքիների դեպքում 30 տոկոսից կիջնի 20 տոկոս:

 Հաջորդ հարցը՝ ո՞նց եք պարոն Փաշինյան ջան: «Լավ եմ սիրելիներս, երջանիկ եմ ձեզ ծառայելու համար»,- պատասխանեց Փաշինյանը:

Երրորդը հարցը վերաբերում էր սահմանում տիրող իրավիճակին: «Այս շրջանում շատ է եղել, որ հրադադարի պահպանման ռեժիմը աննախադեպ ցածր է եղել, ոչ թե բարձր, այլ ցածր: Չնայած սրան, մենք նաև զոհեր ունեցանք:  Առաջնագծում և Նախիջանի սահմանին հակառակորդի զորքերի շարժ է նկատվել: Սակայն, այսուհանդերձ, իրավիճակը աննախադեպ չէ: Մենք գտնվում ենք կիսապատերազմական իրավիճակում և ամեն վայրկյան կարող է իրադրություն փոխվել, սակայն սա չի նշանակում, որ մեր կյանքի բնականոն ռիթմը պետք է փոխվի, մենք պետք է շարունակենք  կատարել մեր աշխատանքը, Պաշտպանության նախարարությունը՝ իր աշխատանքը: Դուք գիտեք, որ մենք պատերազմ չենք սկսի, հաստատ, Ադրբեջանն է, որ պատերազմական հռետորիկա ունի, սակայն կարծում եմ, որ կհասկանան, որ ԼՂ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: Դուխով»,- ասաց ՀՀ վարչապետը:

 Չորրորդ ամենաշատ «լայք» ստացած հարցը ՓՄՁ-ի մասին էր՝ փոքր և միջին  ձեռնարկություններին աջակցելու մասին: Փաշինյանն ասաց. « Այս շաբաթ խորհրդակցություն եմ հրավիրել, ուշադիր լսելու եմ մասնագետների կարծիքները: Փոքր և միջին բիզնեսին չենք նեղացնի, կանենք ամեն ինչ, որ այն զարգանա»:

Հինգերորդ հարցը՝ Գարեգին Բ-ին գահընկեց անելու մասին էր: Վարչապետը նկատեց, որ այս հարցի մասին իր կարծիքն արտահայտել է ու այն չի փոխվել՝ եկեղեցին պետությունից առանձին է ու ՀՀ վարչապետը չի կարող այդ հարցով զբաղվել:

Վեցերորդ հարցը ֆուտբոլի ֆեդերացիայի մասին էր:

Հաջորդ ամենաշատ հետաքրքրող հարցը Տարոն Մարգարյանին էր վերաբերվում: «Կարծում եմ բոլորը տեսնում են, որ Կառավարությունը հետևողականորեն զբաղվում է այդ հարցով ու այս տեսանկյունից բոլորովին չհասկացա այսօր քաղաքապետարանի առջև տեղի ունեցած ակցիան: Կոչ եմ անում, սիրելի քաղաքացիներ, քաղաքացիական անհնազանդություններն արեք այն ժամանակ, երբ համոզված եք, որ կառավարությունը չի զբաղվում այդ հարցով: Մենք կառավարություն ենք դարձել, որ դուք չգնաք փողոցներում կանգնեք ձեր հարցերը բարձրացնեք: Այնպես որ դադարեցրեք այդ ակցիաները»,- դիմեց ժողովրդին Նիկոլ Փաշինյանը:

Յոթերորդ հարցը գյուղացիական վարկերի մասին էր: «Մենք կբանակցենք բանկերի հետ, որպեսզի տույժ-տուգանքները ներվեն ու բալանսավորված քայլերով գնանք առաջ»,- պատասխանեց վարչապետը:

Մյուս ամենահուզող հարցը պոլիկլինիկաներում երեխաների պատվաստումների մասին էր: «Երբ ես դեռ ԱԺ-ում էի, ես իմ կարծիքը գարդասիլ պատվաստանյութի մասին հայտնել եմ: Իմ բոլոր երեխաներրը պատվաստումները ստացել են ու ստանալու են: Մենք գնում ենք ամենաբարձր պատվաստանյութերը»,- ասաց Փաշինյանը՝ կոչ անելով պատվաստումներն ընդունել:

 Հաջորդ հարցը  ինքնաբուխ կոչ էր՝ ինչո՞ւ կոչ չեք անում, որ յուրաքանչյուր ընտանիք ևս մեկ երեխա ունենա: Վարչապետը պատասխանեց. «Կոչը պետք է լինի անձնական օրինակով…ասեմ, որ մենք ունենք 4 երեխա, կոչ եմ անում, բոլոր նրանք, ովքեր 4 երեխա չունեն, ունենան չորրորդը: Մենք էլ հուսամ դեռ չենք  մեծացել, տեսնենք…»:

Վերջին հարցը վերաբերում էր զինծառայողներին սնունդ, ներքնազգեստ ու հիգիենիկ պարագաներ ուղարկելուն. քաղաքացին նշել էր՝ դուք թույլ չեք տալիս, որ ծնողն ուղարկի, սակայն տեղում էլ զինծառայողներին չեն տրամադրում անհրաժեշտը: Վարչապետ Փաշինյանը վրդովված պատասխանեց, որ այս հարցադրման փոխարեն, եթե հստակ նշվեր, որ զորամասն է, որ չի տրամադրում զինծառայողներին անհրաժեշտ պարագաները, ապա ինքը մինչև ուղիղ եթերի մեկնարկը այդ խնդիր լուծած կլիներ: Նա հորդորեց չվախենալ ահազանգող ծնողներին, քանի որ որևէ սպա չի համարձակվի նրանց  երեխաներին նեղը գցել՝ «խոստանում եմ»:

Փաշինյանը խոստացած 10 հարցից ավելի շատ հարցերի անդրադարձավ, իսկ հաջորդ հարցը Ռոբերտ Քոչարյանին ճաղերի հետևում տեսնելուն էր վերաբերվում: Փաշինյանը նախ նշեց, որ ինքը չի կարող խնդիրը ձևակերպել որևէ մեկին ճաղերի ետև ուղարկելու մասով, սակայն վստահեցրեց, որ բոլոր մեղավորները անկասկած պատժվելու են:

 Հարցուպատասխանի վերջում վարչապետը նշեց. «Բոլորիդ շատ սիրում եմ, հպարտանում եմ ձեզանով»:

Հետաքրքրական  էր, որ որևէ հարց և, բնականաբար, պատասխան չհնչեց այսօրվա, թերևս, ամենակարևոր իրադարձության ՝ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելու և ապա  ազատ արձակելու մասին: