ՌԴ Պետդուման կարգելի երկիրը լքել բոլոր նրանց, ովքեր ծանուցագիր են ստացել և չեն ներկայացել զինկոմիսարիատ

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

ՌԴ-ում  ռազմական հաշվառման մասին նոր լրացումները նախատեսում են երկրից ելքի արգելք բոլոր ծանուցագիր ստացածների համար։ Այս մասին ասված է փաստաթղթում, որը հրապարակվել է Պետդումայի գործունեության օրենսդրական բազայում, գրում է BBC-ի ռուսական ծառայւթյունը։

«Քաղաքացիներին, որոնք ենթակա են զինվորական ծառայության ու զինկոմիսարիատներից ծանուցագիր են ստացել, այն օրից, երբ դաշնային օրենքի համաձայն նման ծանուցագիրը համարվում է հանձնված, արգելվում է ՌԴ-ից ելքը։ Նշված սահմանափակումն ուժի մեջ է մինչև զինկոմիսարիատ ներկայանալու պարտավորության կատարումը»,- ասված է օրինագծում։

Փոփոխությունները ներկայացրել են Դումայի բոլոր հինգ խմբակցությունների ներկայացուցիչները։ Երեքշաբթի օրը Պետդուման դրանք կընդունի երկրորդ և երրորդ ընթերցմամբ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ծանուցագիրը կհամարվի ստացված այն պահից, երբ դրա էլեկտրոնային պատճենը կտեղադրվի Պետական ծառայությունների «անձնական հաշվում»։ Այս մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը՝ մեկնաբանելով նոր փոփոխությունները։