Կա քաղաքական կոնսենսուս՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.06.2018 | 19:59Հայաստանի առաջին փոխվարչապետ, «Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողով»-ի ղեկավար Արարատ Միրզոյանը պնդում է՝ Հայաստանում կա քաղաքական կոնսենսուս արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ:
«Ես իմ առաջ առաջադրանք եմ դրել հասնել եթե ոչ կոնսենսուսի, ապա գոնե առավելագույն հնարավոր, բոլորի կողմերից ընդունելի պայմանների, և ես իմ առջև դրած նպատակը կիրականացնեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը:
Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ղեկավարը միևնույնժամանակ չբացառեց, որ իրենց ներկայացրած ԸՕ նախագծի հայեցակարգը ՀՀԿ-ի կողմից ընդունելի չլինի:
Մանրամասները՝ տեսանյութում: