«Եթե ՀՀԿ-ն ձերբազատվի որոշ տարրերից, քաղաքական կյանքում կլինի օգտակար»․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

«Ընտրական օրենսգրքի քննարկումների առաջնային թեման ռեյտինգային ընտրակարգն է»,- ասում է ծառուկյանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:  Ըստ նրա «խմբակցության առաջարկը 100 տոկոս համամասնականն է։

«Ծառուկյան» խմբակցությունը ուզում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգի բոլոր ձևերից։ Ըստ պարոն Բագրատյանի, ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների թեմա է նաև բանակի մասնակցության ձևը ընտրություններին։ «Առաջինը, որ հրամանատարները չկարողանան մոտենալ քվեախցիկներին 50 մետրից, 100 մետրից ավել, այսինքն՝ զինվորներն այլևս առանց հրամանատարի ուղեկցության մասնակցեն քվեարկությանը»,- պարզաբանում է պատգամավորը:

Հայտնի է, որ Ընտրական օրենսգրքի քննարկումների ավարտին հաջորդելու են օրենգրքի ընդունումը և խորհրդարանի արտահերթ ընտրությունները։ Սերգեյ Բագրատյանը չի բացառում, որ հաջորդ խորհրդարանում ընդդիմադիր Հանրապետականն ընդհանրապես տեղ չունենա։ «Դատարկ չի մնա սուրբ տեղը և կարծում եմ, որ նոր ուժեր կներգրավվեն, հատկապես «Սասնա ծռերի» հետ կապված կունենանք քաղաքական շատ լուրջ կառույց»,- չի բացառում պատգամավորը։

Հանրապետական Խոսրով Հարությունյանը կյանքում այնքան բան է տեսել, որ նրան չի զարմացնի խորհրդարանն առանց Հանրապետական կուսակցության։ Սակայն դա նրան չի ուրախացնի։ «Կուսակցությունը ունի բավականին լուրջ պոտենցիալ։ Եվ եթե ձերբազատվի որոշ տարրերից, որոշ մասնակիցներից, կարծում եմ, նրա մասնակցությունը հետագա քաղաքական կյանքում կլինի օգտակար»,- հույս ունի Խոսրով Հարությունյանը։

Սակայն, ըստ պարոն Հարությունյանի, նախորդ 20 տարվա սխալներում Հանրապետականը միակ մեղավորը չէ, պատգամավորը տեսնում է դաշտում եղած բոլոր ուժերի մեղքը: «Այն մեղքերը, որոնք ներքին կյանքում վերաբերվում են Հանրապետականին, առանց չափազանցության կարող եմ հավաստիացնել՝ վերաբերվում է և՛ ընդդիմությանը, և՛ արտախորհրդարանական ընդդիմությանը, բոլորին, թող ոչ մեկն իրեն սրբի տեղ չդնի»,- վստահեցնում է պատգամավորը։

Խոսրով Հարությունյանն ասում է, որ վերջին 10 տարիներին Հանրապետականը լավագույն քաղաքական ուժն էր արտաքին քաղաքականության իրականացման ոլորտում։ Պատգամավորն, իհարկե, գիտի, որ սովյալ և արտագաղթող քաղաքացիներին դա քիչ էր հետաքրքրում։ «Իհարկե, Դուք ճիշտ եք, բայց երբ գործը հասնի նրան, ոնց որ ասում են՝ դանակը հասնի ոսկորին, էն ժամանակ կգիտակցեն, որ դա կարևոր է»,- ասում է Խորով Հարությունյանը։

Ի դեպ, պատգամավորը տեղյակ չէր, որ Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնից հրաժարական է ներկայացրել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Խորով Հարությունյանը դժվար է ընկալում նախկին վարչապետի այս արարքը: «Ինքս նման երևույթին շատ վատ եմ վերաբերվում»,- դժգոհում է պարոն Հարությունյանը։

Ըստ պատգամավորի, Կարեն Կարապետյանը լավ կանի անձամբ բացատրի իր քայլը։

Մհեր Արշակյան