Պարզվել են «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով բացահայտվել են «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները:

2017 թվականի սեպտեմբերի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բեյրութի փողոցի միջնամասում մի խումբ անձինք վիճաբանել և բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ, քարերով հարվածել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունը իրականացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքի օրը մի քանի երիտասարդ՝ շպարված, կանացի հագուստներով և կեղծամներով, գտնվել են Երևան քաղաքի «Կոմայգի» կոչվող տարածքում։ Նշված վայրով երթևեկել է նաև Երևանի մեկ այլ բնակիչ՝ «BMW 745 i» մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ գտնվել են նաև նրա կինը և վերջինիս քույրը։ Կոմայգում գտնվող անձինք, ավտոմեքենայի կին ուղևորի ձեռքին տեսնելով բջջային հեռախոս և կարծելով, թե իրենց է լուսանկարահանում, վիճաբանության են բռնվել, հայհոյել,  քարերով և գարեջրի շշերով հարվածել ավտոմեքենային՝ վնասելով այն, ինչպես նաև բռնություն գործադրել մեքենայի վարորդի և ուղևորուհու նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության կատարելու համար:

Դեռևս 2018թ. հունվարի 12-ին երեք մեղադրյալի մասով հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին. նրանց մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Չորրորդ մասնակցի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքում վերջինս հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նրա մասով նույնպես հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: