Որպես պատիժ՝ Մանվել Գրիգորյանը զինվորներին հավաբնում էր պահում. Ավետիք Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մմանվել Գրիգորյանի մասին Ազգային անվտանգության ծառայության աղմկահարույց  բացահայտումները փոքր դրվագներ են այն ամենից, ինչ արել է Մանվել Գրիգորյանը: Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Պատերազմի և հետպատերազմի շրջանում, եթե դուք հարցնեք, այն ժամանակ ծառայածներին կամ նրանց հարազատներին, կպատմեմ՝ այն ժամանակ ոնց էին սարսափում, որ հանկարծ իրենց երեխան չընկնի Մանվել Գրիգորյանի զորամասը: Որպես պատիժ՝ նա զինվորներին հավաբնում էր պահում, շահագործում էր նրանց և այլն… Ովքեր նրա զորամասում են ծառայել, ունեցել են դժոխային ծառայություն»,- նշեց իրավապաշտպանը՝ նկատելով, որ այդ ամենը պետք է բացահայտվի:

Իրավապաշտպանը վստահ է՝  «մանվելների»  ծառայություններից օգտվել է ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև նրա նախորդները, որոնց միայն հետաքրքրել է՝ իշխանությունը պահելը:

«Մանվել Գրիգորյանին ծնողը Վազգեն Սարգսյանն էր, որ այսօր Ազգային հերոս է և պակաս վայրենություններ չի գործել: Երբ Վազգեն Սարգսյանը 1995-1999 պաշտպանության նախարար էր, բանակում խաղաղ պայմաններում ամենից շատ զոհերն ունեցանք և ոչ մեկն այդ ամենի համար պատասխան չի տվել», – շեշտեց իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի կալանավորմանն ու նրա փաստաբանների ահազանգերին, նաև ընդգծեց՝  ամենածանր հանցագործությունների համար կասկածվող կամ մեղադրվող անձն անգամ իրավունք ունի ունենալու փաստաբան, ընդ որում՝ որակյալ փաստաբան: Իշխանյանը նշեց՝  ցանկալի կլիներ, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները դուրս չգային իրավական շրջանականներից և չքաղաքականացնեին հարցը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան