ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել  ՀՀ գլխավոր դատախազի հետ

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Օրերս ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը  հանդիպում են ունեցել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ. փոխանցում է ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակը:

 
ՀՅԴ ներկայացուցիչները իրենց մտահոգությունն են հայտնել, որ ավելի քան հինգ տարի տևող նախաքննության ընթացքում այդպես էլ դեռ բացահայտված չէ Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործը:

ՀՀ գլխավոր դատախազը վստահեցրել է, որ նախաքննության ընթացքում ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար, առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ, ձեռնարկվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սակայն մինչ օրս, ցավոք, հանցագործությունը բացահայտված չէ:

Պարոն Դավթյանը վստահեցրել է նաև, որ հետևողական են լինելու գործի բացահայտման հարցում և տեղեկացրել է, որ արդեն իսկ համապատասխան հանձնարարական է տվել ոչ միայն գործող քննիչին, այլև ՀՀ ԿԱ ոստիկանությանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու համար:

ՀՅԴ ներկայացուցիչները նշել են, որ ակնկալում են գործի  շուտափույթ բացահայտում և հույս են հայտնել, որ իրավապահ մարմինների հետևողական ջանքերը արդյունք կտան: