Սոցցանցեր են արտահոսել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի՝ ուկրաինական հարձակման նախապատրաստման ծրագրերը․ New York Times

Լուրեր

08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Բոլորը

Ուկրաինական հարձակման նախապատրաստման վերաբերյալ Պենտագոնի և ՆԱՏՕ-ի գաղտնի փաստաթղթերի լուսանկարներ են տարածվել թվիթերում և տելեգրամում։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով Բայդենի վարչակազմի անանուն աղբյուրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։   Փաստաթղթերը մարտի 1-ով են թվագրված, այնպես որ՝ պլանները կարող են փոխված լինել։ Այնտեղ չի խոսվում սպասվելիք հարձակման ամսաթվի ու վայրի մասին, սակայն տեղեկատվություն է պարունակվում  այն մասին, թե Ուկրաինայի քանի բրիգադ է հարձակման պատրաստվում, ինչ քանակությամբ տեխնիկա են նրանք ստանալու։ Նաև այնպիսի տեղեկություններ կան, ինչպիսին է HIMARS-ի  զինամթերքի ամենօրյա սպառումը:

Լրատվականը գրում է՝  այն որ փաստաթղթերը կարող էին փոխվել, վկայում է փաստը, որ սլայդներից մեկում ռուսների զոհերի թիվը գնահատվում է  16-17 հազար, իսկ ուկրաինականինը՝ 71,5 հազար։ Ռուսական կորուստների գնահատականը, ըստ հոդվածագրի, անտրամաբանականորեն ցածր է թվում: Զոհերի իրական թիվը ակնհայտորեն ավելի մեծ է, իսկ  արևմտյան պաշտոնյաները մի քանի անգամ ավելի մեծ թվի մասին են խոսել։ Այս կեղծիքը կարող է վկայել Ռուսաստանի շահերից բխող ապատեղեկատվության փորձի մասին, քանի որ  արտահոսած փաստաթղթերը հայտնվել են ռուսամետ ալիքներում։ Նշվում է, որ ամերիկյան գերատեսչությունները փորձել են հասնել այդ փաստաթղթերի հեռացմանը , սակայն դեռ չեն հաջողել։

«Մենք տեղյակ ենք սոցցանցերում հաղորդագրությունների մասին և նախարարությունը ուսումնասիրում է այդ հարցը»,-New York Times-ին ասել է Պենտագոնի մամուլի խոսնակ Սաբրինա Սինգհը։