Տանում էին Շուշի, որ գերեվարեին․ մանրամասներ Լաչինում տեղի ունեցած միջադեպից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լաչինի միջանցքը շուրջ չորս ամիս շրջափակած ադրբեջանցիները ճնշման նոր մեխանիզմներ են կիրառում։ Ապրիլի 4-ի ուշ երեկոյան Գորիսից Ստեփանակերտ մեկնող 27 քաղաքացիներին կեղծ էկոակտիվիստները նախապայման են ներկայացրել․ եթե Ստեփանակերտ մուտքի հնարավորություն են ուզում, ապա պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն։ Այս մասին ահազանգել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանցիներն ահաբեկել են մեքենաներում գտնվող մարդկանց՝ ներխուժելով մեքենաներից մեկը և սպառնալիքներ հնչեցրել։ Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն»,- գրել է Բեգլարյանը։

Հիշեցնենք, ապրիլի 4-ին Արցախի Հանրապետության 27 քաղաքացիներ, որոնց թվում եղել են կանայք, տարեցներ և երեխաներ, 115 օր իրենց հարազատներից հեռու ապրելուց հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից մեկնել են Ստեփանակերտ՝ ընտանիքների հետ վերամիավորվելու նպատակով, սակայն չի հաջողվել։ 5 ժամ՝ մինչև ուշ գիշեր, Լաչինի միջանցքում արգելափակման մեջ մնալուց հետո արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ն ուշաթափվել է:

Նրանց թվում է եղել նաև Արմինե Աբրահամյանը։ Նա Հայաստան էր եկել «Եռաբլուր»-ում որդու շիրմին այցի և արդեն մի քանի ամիս է՝ չէր կարողանում վերադառնալ Արցախ։ Լաչինի միջանցքում ադրբեջանցիներն արգելել են ռուս խաղաղապահներին ինքնազգացողությունը վատացած կանանց Ստեփանակերտ տեղափոխել՝ պահանջելով հիվանդներին տանել Շուշի, սակայն երբ քաղաքացիները դեմ են արտահայտվել, ադրբեջանցիները համաձայնել են նրանց Ստեփանակերտ տեղափոխել, բայց միայն իրենց շտապօգնության մեքենայով։

Տիկին Արմինեն պատմեց, որ ադրբեջանցի բժիշկը, որը փորձել է իրեն առաջին բուժօգնություն ցուցաբերել, զուգահեռ նաև ադրբեջանցիների՝ Գյումրի հասնելու մասին ակնարկներ է արել։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ապրիլի 4-ին Լաչինի միջանցքում կատարվածը համարում է մարդու իրավունքերի կոպիտ խախտում և ցեղասպան քաղաքականություն։ Դավիթ Բաբայանը հարց է բարձրացնում՝ եթե Ադրբեջանի քաղաքացիներն անցնում են, օրինակ, Իրանի կամ Ռուսաստանի տարածքներով, քաղաքացիությո՞ւն են փոխում։

Արցախցի պաշտոնյան սլաքներն ուղղում է միջազգային հանրության կողմը՝ նշելով, որ նրանք աչք են փակում Ալիևի ցեղասպանական գործողությունների վրա, փոխարենը միլիարդավոր դոլարների ներդրումներ են անում Ադրբեջանի տնտեսությունում։

Այսօր տեղի ունեցած Հայաստանի Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Լաչինի միջանցքում տեղի ունեցածն ընդամենն «աղաղակող միջադեպ» որակեց։

Արցախցիների ահաբեկումներին, Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու պարտադրանքներին Փաշինյանի այս գնահատականից այն կողմ՝ պաշտոնական Երևանը որևէ կերպ չի դատապարտել հակառակորդի գործողությունները։ Արարատ Միրզոյանի ղեկավարած արտաքին քաղաքական գերատեսչությունն արդեն երեք օր է՝ լռում է, իսկ կառույցի մամուլի խոսնակը հեռախոսազանգերի չի պատասխանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան