Ահազանգող թվեր․ ամուսնալուծություններն աճել են, ծնելիությունը՝ նվազել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թվականին ամուսնությունները նվազել են, ամուսնալուծությունները՝ ավելացել․ տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Այսպես՝

2022 թվականին 16 հազար 795 ամուսնություն է գրանցվել, որը 2021 թվականի համեմատ պակաս է 370-ով կամ 2,2 %-ով։

Ամուսնալուծությունները 2021-ի համեմատ աճել են շուրջ 2,1 %-ով կամ 91-ով։

2022 թվականին գրանցվել է 4525 ամուսնալուծություն, 2021-ին՝ 4434։ Ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են Երևանում, բայց նախորդ տարվա համեմատ՝ ամուսնալուծություններն ամենաշատն աճել են Սյունիքի մարզում՝ շուրջ 44 տոկոսով, Վայոց ձորում՝ 38 %-ով, իսկ Երևանում՝ շուրջ 10 %-ով։

Նվազել է նաև ծնելիությունը․ 2022 թվականին ծնվել է 36 հազար 353 երեխա, ինչը 270-ով պակաս է նախորդ տարվան ցուցանիշից։

Նվազել է ծնված աղջիկների թիվը։ Այսպես՝ 2022 թվականին ծնվել է 19 հազար 195 տղա, 17 հազար 158 աղջիկ։ Ծնված տղաների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 138-ով, իսկ աղջիկների թիվը նվազել է 408-ով։

Ընդհանուր առմամբ, 2022թ. հունվար-դեկտեմբերին սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 111.9 տղա՝ 100 աղջկա հաշվով: Նախորդ տարի հարաբերակցությունը եղել է 108.8 տղա՝ 100 աղջկա հաշվով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան