ԵԽԽՎ 32-րդ նախագահ է ընտրվել Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի Պասկեն
Քաղաքականություն
25.06.2018 | 15:46Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի Պասկեն. այս մասին տեղեկացնում է ԵԽ պաշտոնական կայքը:
Նա այս պաշտոնում փոխարինել է իտալացի Միկելե Նիկոլետտիին, որը ձախողել էր Իտալիայի խորհրդարանական ընտրություններում և չէր ընտրվել։