Ռուստամ Մուրադովին հեռացրե՞լ են աշխատանքից․ Մեծ Բրիտանիայի հետախուզությունը հավանական պատճառներն է մատնանշել

Լուրեր

08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
Բոլորը

Մեծ Բրիտանիայի հետախուզության ամենօրյա զեկույցում անդրադարձ է կատարվել Արևելյան ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հնարավոր ազատմանը։ Զեկույցի հեղինակները գրում են, որ Մուրադովի ազատման մասին լուրերը, որոնք վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում են սոցցանցերում, ամենայն հավանականությամբ, ճիշտ են։

«Վոստոկ» խմբավորումը, որը Մուրադովի ղեկավարությամբ մասնակցում է Ուկրաինա ներխուժմանը, վերջին ամիսներին հսկայական կորուստներ է կրել, քանի որ ժամանակ առ ժամանակ Ուգլեդարը գրավելու փորձերն ավարտվել են անհաջողությամբ:

Մուրադովը ղեկավարել է «Վոստոկ» խմբավորումը ՌԴ ներխուժման հենց սկզբում Կիևը հյուսիս-արևելքից գրոհելու ձախողված փորձերից հետո։ Այս պահին նա ամենաբարձրաստիճան զինվորականն է, որը ազատվել է 2023 թվականին։ Սակայն, ամենայն հավանականությամբ, նա միակը չի լինի, քանի որ ՌԴ զինուժը նախկինի նման չի կարողանում հասնել Դոնբասում իր առջև դրված խնդիրների լուծմանը, եզրակացնում են զեկույցի հեղինակները։

Հիշեցնենք, որ Մուրադովը 2018 թվականից եղել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալը, իսկ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի սեպտեմբերը Արցախում ղեկավարել է ռուսական խաղաղապահ զորակազմը: