ՌԴ-ն սկսել է Աբխազիայով բեռներ մատակարարել Թուրքիա

Լուրեր

13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
Բոլորը

Ռուսաստանը սկսել է Աբխազիայի տարածքով Թուրքիա բեռներ  մատակարարել, գրում է վրացական Sova News պորտալը։

Տարանցման փաստը հաստատել է Աբխազիայի պետական ​​մաքսային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալիաս Լաբախուան։

«Վերջերս մեզ մոտ գնացք է եկել, որում կար 62 կոնտեյներ։ Դա Ռուսաստանից Թուրքիա ապրանքների տարանցման համար էր։ Գնացքն անցել է առանց ուշացման, մաքսային ծառայության կողմից ուշացումներ չեն եղել։ Սա առաջին գնացքը չէ, այլ տարանցումներ էլ են եղել, բայց փոքր խմբաքանակներով։ Երթուղին ստուգվել է, մոնիթորինգ է իրականացվել»,- ասել է նա։

Լաբախուան նաև հավելել է, որ հակառակ ուղղությամբ գնացքն ուղևորվելու է Ռուսաստանի համար բեռներով։

Նշվում է, որ անցած շաբաթ առաջին անգամ Աբխազիա է ժամանել կոնտեյներային գնացք՝ 62 կոնտեյներով և 2700 տոննա բեռով։ Շարժակազմն ընդունվել է Սուխումի երկաթուղային կայարանում։ Սուխումից Թուրքիա բեռներ ուղարկելու համար օգտագործվել է Anatolian նավը։

Էմմա Չոբանյան