Բուլղարիան փակում է բոլոր նավահանգիստները ռուսական նավերի համար

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Բուլղարիայի իշխանությունները պատժամիջոցների կիրառման վերաբերյալ ԵՄ կարգադրության շրջանակներում որոշել են փակել երկրի բոլոր նավահանգիստները ռուսական նավերի համար։ Հաղորդում է PortSEurope-ը: Արգելքն ուժի մեջ կմտնի ապրիլի 8-ից և կտարածվի այն նավերի վրա, որոնք գրանցված են ՌԴ նավերի ծովային ռեգիստրում։

Դեռևս 2022 թվականի ապրիլի 17-ին Բուլղարիան արգելել էր իր նավահանգիստներ մուտք գործել Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո նավարկող նավերին։ Այս միջոցը նախատեսված էր ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթով։ Այժմ արգելքը ընդլայնվում է` ներառելով այլ երկրների դրոշներով նավարկվող ռուսական նավերը:

Հիշեցնենք, որ Բուլղարիայի պաշտպանության նախարարությունն իր զեկույցում Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիան ճանաչել է որպես համաշխարհային խաղաղության ամենաանմիջական սպառնալիք և հայտարարել է, որ ռուսական բանակը համակարգված ռազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայում։  Այդուհանդերձ, պաշտոնական Սոֆիան հայտարարել էր, որ ստիպված է մասամբ հրաժարվել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներից։