Պուտինը հույս է հայտնել, որ «ԵՄ-ի հետ տարաձայնությունները կմնան անցյալում, և հարաբերությունները կվերականգնվեն»

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության հարաբերությունները վերջին շրջանում լրջորեն վատթարացել են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա երկրների դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ Նրա խոսքով՝ դրանք դեգրադացվել են այն պատճառով, որ ԵՄ-ն աշխարհաքաղաքական մրցակցություն է նախաձեռնել Ռուսաստանի Դաշնության հետ։

«Այստեղ գտնվող Եվրամիության պատվիրակության ղեկավարը, հավանաբար, կիսում է այն կարծիքը, որ այս միության և Ռուսաստանի հարաբերությունները վերջին տարիներին խիստ վատթարացել են»,- ասել է Պուտինը։

Ըստ նրա՝ պատճառն այն է, որ ԵՄ-ն մի կողմ է թողել իր «հիմնական, սկզբնական գործառույթը»՝ զարգացնել տնտեսական համագործակցությունը, եվրոպական մայրցամաքում ինտեգրումը։ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը բաց է գործընկերության համար, մտադիր չէ մեկուսանալ և ակնկալում է, որ ժամանակի ընթացքում Եվրամիության հետ տարաձայնությունները կմնան անցյալում, և հարաբերությունները կսկսեն վերականգնվել։

«Կցանկանայի հույս հայտնել, որ բոլոր գործողությունները, որոնք վնասում են մեր հարաբերություններին, այնուամենայնիվ, կմնան անցյալում։ Եվ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք անհրաժեշտ հունով ընթանան և՛ ՌԴ-ի, և՛ այդ կազմակերպության անդամ երկրների տնտեսությունների համար։ Մենք, ամեն դեպքում, հուսով ենք, որ փոխադարձ համագործակցության տրամաբանությունը ժամանակի հետ կվերականգվնի»,- եզրափակել է նա։

Տաթև Ֆռանգյան