Չինաստանը չի սատարում ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա և Ղրիմի ու Դոնբասի բռնակցումը․ ԵՄ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Չինաստանը չի աջակցում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ռազմական օգնություն չի ցուցաբերում Մոսկվային և չի ճանաչում ուկրաինական տարածքների, այդ թվում՝ Ղրիմի և Դոնբասի բռնակցումը։ Այս մասին The New York Times-ին տված հարցազրույցում ասել է Եվրամիությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ֆու Ցուն։

Լրագրողների չինացի դիվանագետի հետ զրուցել են  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ նրա հանդիպումից առաջ, որոնք ապրիլի 5-ից եռօրյա այցով Չինաստանում են։ Ըստ պարբերականի՝ հարցազրույցում Չինաստանի մշտական ներկայացուցիչը փորձել է «հեռանալ» Մոսկվայից՝ հայտարարելով, որ կողմնակի քննադատները սխալ են մեկնաբանել Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները։

Մասնավորապես, Ֆու Ցուն մեկնաբանել է Մոսկվայի և Պեկինի հայտարարությունը երկրների միջև «անսահման բարեկամության» մասին 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման նախօրեին։

«Առանց սահմանների բարեկամությունը ոչ այլ ինչ է, քան հռետորաբանություն»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Չինաստանը չի քննադատել ռուսական ներխուժումն Ուկրաինա, քանի որ հասկացել է ընդդեմ ՆԱՏՕ-ի պաշտպանական պատերազմի մասին ՌԴ-ի հայտարարությունն ու կարծում է, որ «իրական պատճառներն ավելի բարդ են», քան ասում են արևմտյան առաջնորդները։

Մեկնաբանելով Ֆու Ցունի հայտարարությունը՝ Կրեմլում նշել են, որ ղեկավարվում են ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների «բովանդակությամբ ու ոգով», որոնք տեղի են ունեցել Մոսկվայում 2023 թվականի մարտին։

«Նրանց փոխըմբռնման ամբողջ համատեքստը շարադրվել է երկու փաստաթղթերում, երկու հայտարարություններում, որոնք ընդունվել են ռուս-չինական բանակցությունների արդյունքներով։ Դրանք շատ բովանդակալից են և հենց դրանք են լիակատար կերպով լուսաբանում հարցերի ամբողջ շրջանակը, որոնք գտնվում են համատեղ օրակարգում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Տաթև Ֆռանգյան