Իրանի խորհրդարանն Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը դատապարտող հայտարարություն է ընդունել

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Իրանի խորհրդարանն այսօրվա նիստում դատապարտել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։ Ընդունված հայտարարությամբ 210 պատգամավորներ դատապարտել են ադրբեջանական դեսպանատան բացումը և երկրի ԱԳՆ-ից խնդրել դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այդ կապակցությամբ, գրում է IRNA գործակալությունը։

«Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը, իսլամական աշխարհի շահերին հակառակ, դեսպանատուն է բացել սիոնիստական ռեժիմի կենտրոնում և իր դեսպանին ներկայացրել կեղծ ռեժիմին։ Ադրբեջանի կառավարության այս  գործողությունը բացասական քաղաքական հետևանքներ կունենա Բաքվի համար, աշխարհի մահմեդականները նրանց կհամարեն սիոնիստական ռեժիմի մեղսակիցներ՝ ճնշված պաղեստինցիների դեմ սպանությունների և ոճրագործությունների հարցում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունում արաբական և իսլամական կառավարություններին, իսլամական աշխարհին կոչ է արվում դատապարտել Ադրբեջանի այս քայլը։

Հավելենք, որ մարտի 29-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ Իսրայելում պաշտոնապես բացվել է Բաքվի դեսպանատունը։ Արարողությանը մասնակցել է նաև Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը։

Էմմա Չոբանյան