Հերթական սկանդալը հայկական բռնցքամարտում. մարզիչ Սամվել Պողոսյանը հացադուլ է սկսել

Լուրեր

08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական բռնցքամարտի աշխարհում հերթական սկանդալն է հասունանում:

ԵՕՀՊՄ քոլեջի մարզիչ Սամվել Պողոսյանն այսօր Վերնիսաժի տարածքում հացադուլ է սկսել՝ ի նշան բողոքի:

Պողոսյանի սան Հենրիկ Սահակյանը 2021 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն է, այս տարի դարձել է Հայաստանի մեծահասակների չեմպիոն, սակայն չի ընդգրկվել Հայաստանի հավաքականում, որը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը:

Սամվել Պողոսյանն ArmSport-ի հետ զրույցում նշում է, որ տևական ժամանակ է, ինչ ֆեդերացիան խտրական մոտեցում է ցուցաբերում իրեն որպես մարզիչ: Իսկ ամեն ինչ ավելի լրջացավ, երբ Պողոսյանի սան Հենրիկ Սահակյանի դոպինգ թեստի պատասխանը դրական եղավ:

Մարզչի խոսքով, Սահակյանը չի օգտագործել որևէ տեսակի արգելված դեղամիջոց և այս ամենը շինծու է:

«Այս ամենը չի համապատասխանում իրականությանը: Մեզ ցանկանում են հեռացնել բռնցքամարտից: Ես պատասխան եմ պահանջում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանից ու բնականաբար նաև ֆեդերացիայից»,-ասաց Սամվել Պողոսյանը:

Հացադուլ հայտարարած մարզչի հետ զրույցի մանրամասները՝ ավելի ուշ։