Դոնալդ Թրամփը մեկնաբանել է իր դեմ հարուցված քրեական գործը

Լուրեր

08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել բոլոր 34 հոդվածներով առաջադրված մեղադրանքներում։ Այս մասին նա ասել է Ֆլորիդայի հարավում գտնվող իր կալվածքում՝ Մար-ա-Լագոյում ելույթ ունենալիս, ուր վերադարձել է Նյու Յորքից, գրում է VOA-ն։

«Սա ընտրություններին միջամտություն է։ Երբեք չեմ մտածել, որ Ամերիկայում նման բան կարող է լինել։ Միակ հանցանքը, որ ես գործել եմ, մեր երկրի անվախ պաշտպանությունն էր այն ոչնչացնել ձգտողներից»,- ասել է Թրամփն իր կողմնակիցներին։

Մինչ այդ, Թրամփը մոտ մեկ ժամ անցկացրել է Մանհեթենի դատարանի դահլիճում, ուր կամավոր ներկայացել է դատարան՝ 2016 թվականին Սթորմի Դենիելսին լռության համար գումար վճարելու մեղադրանքով։

Թրամփը հերքել է բոլոր մեղադրանքներն ու հայտարարել իր անմեղության մասին։ Նա ազատվել է կալանքից առանց որևէ սահմանափակումների։

Ֆլորիդա վերադառնալու ճանապարհին Truth Social-ում հրապարակված գրառման մեջ Թրամփը հայտնել է, որ ելույթ է ունենալու տեղական ժամանակով 20:15-ին, իսկ դատական ​​նիստն անվանել է «ցնցող»:

«Յուրաքանչյուր իրավաբանության ոլորտի փորձագետ ասում է, որ այստեղ գործ չկա»,- գրել է նա՝ հավելելով, որ ոչ մի անօրինական բան չի արել։

Երեքշաբթի Նյու Յորքի Մանհեթենի քրեական դատարանում Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 հոդվածով՝ գործնական փաստաթղթերը կեղծելու համար, որոնք կապված են երկու կանանց, այդ թվում՝ դերասանուհի Սթորմի Դենիելսին վճարումների հետ՝ իրենց ենթադրյալ կապի մասին լռելու համար: Բացի այդ, Մանհեթենի դատախազ Էլվին Բրեգի խոսքով՝ նախկին նախագահը և նրա հանցակիցները 2015 թվականին պայմանավորվել են ստեղծել «բացասական տեղեկատվությունը» ճնշելու սխեմա՝ 2016 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու համար:

Թրամփին մեղադրել են նաև Նյու Յորքի քաղաքային դատարաններին և դատախազներին ուղղված սպառնալից նամակների, ելույթների և սոցիալական ցանցերում գրառումների համար։ Նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչել։ Քաղաքական գործչի փաստաբան Ջո Տակոպինան կարծում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են։

Տաթև Ֆռանգյան