Էմանուել Մակրոնը Պեկին է ժամանել

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով ժամանել է Պեկին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Ֆրանսիայի նախագահի ինքնաթիռը Պեկինի ժամանակով չորեքշաբթի կեսօրին վայրէջք է կատարել մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում։

Մակրոնի այցը կտևի ապրիլի 5-ից 8-ը, նա կայցելի Պեկին և Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքը։ Հեռուստաալիքը պարզաբանում է, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում սա Մակրոնի երրորդ այցն է Չինաստան։

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգն ավելի վաղ հայտարարել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ու Էմանուել Մակրոնը բանակցություններ կվարեն «Չինաստանի և Ֆրանսիայի, Չինաստանի և ԵՄ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու և միջազգային ու տարածաշրջանային կարևորագույն հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար»։

Միաժամանակ, Ելիսեյան պալատը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի նախագահը «վեցից յոթ ժամ կանցկացնի» Չինաստանի առաջնորդի հետ քննարկումներում։

Մակրոնը և Սի Ցզինպինը վերջին անգամ հանդիպել են Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում՝ 2022 թվականի նոյեմբերին, մինչդեռ Ֆրանսիայի նախագահի վերջին այցը Չինաստան տեղի է ունեցել 2019 թվականին։

Տաթև Ֆռանգյան