Թրամփը դատարան է ժամանել․ նրան պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի

Լուրեր

08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Նյու Յորքի դատարան, որտեղ նրան պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի ֆինանսական խարդախության համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

CNN-ի հաղորդմամբ էլ՝ Թրամփին ֆորմալ ձերբակալել են՝ մինչև պաշտոնական մեղադրանքի առաջադրումը։ Դրանից հետո նա կկարողանա լքել դատարանի դահլիճը։

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ Թրամփը մտադիր է դատարանում հանդես գալ իր անմեղության մասին հայտարարությամբ։

Թրամփը դատարան է ժամանել մեկ տասնյակ մեքենաներից բաղկացած ավտոշարասյունով և անվտանգության աշխատակիցներով, որոնք նրան տրամադրվել են որպես նախկին նախագահի։

Նախկին նախագահի ավտոշարասյունը դատարան է ժամանել Trump Tower-ից, ուր նա մեկ օր առաջ ժամանել է Ֆլորիդայից։ Դատարանի մոտ հավաքվել են Թրամփի բազմաթիվ կողմնակիցներ ու հակառակորդներ, ինչպես նաև լրագրողներ։ Հարակից տարածքն արգելափակված է ոստիկանների և գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից, որոնք հսկում են Թրամփին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չնայած լրագրողների կողմից բազմաթիվ խնդրանքներին և մեծ հետաքրքրությանը՝ դատարանը չի թույլատրել ուղիղ հեռարձակում ապահովել նիստերի դահլիճից՝ միայն թույլ տալով լուսանկարիչներին մի քանի լուսանկար անել մինչև նիստի մեկնարկը։

Նշվում է, որ դատարան ժամանելիս Թրամփը չի խոսել՝ ինչպես ենթադրում էին որոշ լրատվամիջոցներ, բայց նա կարող է դա անել շենքից դուրս գալուց հետո կամ արդեն Ֆլորիդայում, ուր նախատեսում է վերադառնալ երեքշաբթի երեկոյան: