Հայտնի են Հայաստանի վոլեյբոլի Մ17 տարեկան տղաների և աղջիկների առաջնության հաղթողները

Լուրեր

29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
Բոլորը

Եղվարդ քաղաքի մարզադպրոցում օրերս ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի Մ17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցել են տղաների 14 և աղջիկների 10 թիմեր․ տեղեակցնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ մասնակիցների այս քանակն աննախադեպ է հայկական վոլեյբոլի համար:

Աղջիկների պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է ՀՄՄԴ թիմը, որը եզրափակչում 2-0 հաշվով առավելության է հասել «Ավան-աղջիկներ» թիմի նկատմամբ: Երրորդ տեղի համար խաղում Գեղաշենի թիմը 2-0 հաշվով հաղթել է Աշտարակի թիմին:

Տղաների պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է ԽՄՕՄՄ թիմը՝ եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով Նոր-Նորքի թիմը: 3-4 տեղերի համար մրցել են ՀՄՄԴ և «Գողթ» թիմերը, որում ավելի ուժեղ են գտնվել «Գողթի» տղաները՝ հաղթելով 2-1 հաշվով:

Նշենք՝ առաջնության արդյունքներով ձևավորվելու են Հայաստանի հավաքական թիմերը, իսկ չեմպիոն թիմերի մարզիչները գլխավորելու են ՀՀ վոլեյբոլի պատանեկան հավաքականները: ՀՀ հավաքական թիմերը 2023 թվականին մասնակցելու են ԱՊՀ երկրների առաջնությանը, ինչպես նաև մի շարք միջազգային մրցաշարերի:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, իսկ լավագույններն արժանացել են Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մրցանակներին: ՀՎՖ կողմից Եղվարդի մարզադպրոցին նաև մարզագույք է տրամադրվել: