Մոսկվայում մեկնարկել է ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ-ի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հանդիպմանը մասնակցում են Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բուրաք Աքչափարը, Սիրիայի ԱԳ փոխնախարար Այման Սուսանը, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Ասգար Հաջին և ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։ Քառակողմ հանդիպումից առաջ Բոգդանովը երկկողմ հանդիպումներ է ունեցել թուրք, իրանցի և սիրիացի գործընկերների հետ։

Նշվում է նաև, որ հանդիպման մեկնարկին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարճ ելույթ է ունեցել։ Հանդիպումն ընթանում է լրատվամիջոցների համար փակ ռեժիմով, օրակարգում Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն է։

Հավելենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 3-4-ը։

«Վերջերս Եգիպտոս կատարած այցի ժամանակ մենք հայտարարեցինք փոխնախարարների մակարդակով քառակողմ հանդիպման ժամկետի հետաձգման մասին։ Հանդիպման նոր ժամկետն արդեն համաձայնեցված է։ Այն տեղի կունենա ապրիլի 3-4-ը Մոսկվայում»,- ասել էր Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան