Մոսկվան «Վագներ» զինված խմբավորմանը փոխարինող են փնտրում․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Ռուսական հրամանատարությունն ուղիներ է փնտրում՝ երկրի ներսում այլընտրանքային մասնավոր ռազմական ընկերություններ ստեղծելու և զարգացնելու համար, որոնք, ի վերջո, կարող են փոխարինել «Վագներ» խմբավորմանը․ այն նշանակալի դեր է խաղում Ուկրաինայում ռազմական գործողություններում։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի հետախուզության այսօրվա զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ զեկույցի հեղինակների՝ պատճառներից մեկը, որ Մոսկվան «Վագներին» փոխարինող է փնտրում, այն է, որ խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը բազմիցս ուղիղ հակասության մեջ է մտել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հետ, ինչը չափազանց զայրացնում է Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը, որը սովոր է խիստ ենթակայությանը։

Մոսկվան հույս ունի, որ այլընտրանքային մասնավոր մարտական ​​ստորաբաժանումներն ավելի հեշտ կլինի վերահսկողության տակ պահել։

Խնդիրն այն է, որ հիմա ռուսական այլ հայտնի մասնավոր ռազմական խումբ նույնիսկ չի մոտենում «Վագներին»  թվաքանակով ու ռազմական հզորությամբ։ Մնացյալում ռուսական հրամանատարության տրամաբանությունը՝ նախընտրել Ուկրաինայում կռվել վարձկանների օգնությամբ, միանգամայն հասկանալի է՝ դրանք շատ ավելի արդյունավետ են, քան սովորական բանակի զինվորները, և նրանց պահելու հիմնական ծախսերն ընկնում են մասնավոր բիզնեսի վրա։

Զեկույցում նաև նշվում է, որ Մոսկվայում իրավացիորեն կարծում են, թե խմբավորման անձնակազմի ծանր կորուստները շատ ավելի ընդունելի են ռուսական հասարակության համար և չեն առաջացնում երկրում հակապատերազմական տրամադրությունների կտրուկ աճ։

Էմմա Չոբանյան