Ծիրանի միջին բերք կունենանք, եթե սրանով ավարտվի ամեն ինչ․ ցրտից բերքի վնասները սահմանափակ եղան. Գառնիկ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շաբաթ-կիրակի ջերմաստիճանի նվազման, հնարավոր ցրտահարումների և գյուղոլորտի այլ հարցեր այսօր քննարկել ենք գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Գառնիկ Պետրոսյանի հետ

-Պարո՛ն Պետրոսյան, սկսենք հենց շաբաթ-կիրակի տեղացած ձյունից։ Վտանգ և մտահոգություններ կային, որ կարող են ցրտահարություններ լինել։ Եղա՞ն դրանք, և եթե այո՝ ի՞նչ մասշտաբի։

-Այո, նախապես կանխատեսում կար ջերմաստիճանի կտրուկ անկման վերաբերյալ։ Եվ ժամանակին համապատասխան ծառայություններն իրազեկեցին գյուղացիական տնտեսություններին։ Բայց, բարեբախտաբար, լուսաբացին, երբ ջերմաստիճանի ամենամեծ անկումն է գրանցվում, Արարատյան դաշտը ծածկվեց ամպամածությամբ և մառախուղի շերտով, որը կանխեց ջերմաստիճանի հետագա իջեցումը և, փաստորեն, բացասական ջերմաստիճաններ գրանցվեցին սահմանափակ տարածքների վրա, դա մեծ ընդգրկվածություն չունեցավ։

Բայց և այնպես, այն տարածքներում, որտեղ -1 և -2 աստիճան է գրանցվել, անկասկած կան վնասներ։ Հիմա, միգուցե, տեսանելի չեն, բայց 10-15 օր հետո դա ընդգծված կնկատվի։ Նաև նախալեռնային գոտում, որտեղ ծաղկած պտղատու ծառերը ձյան շերտով էին պատվել, անկասկած, նույնպես կորուստներ կլինեն։

-Մենք սովորաբար ծիրանի օրինակն ենք շատ քննարկում։ Ծիրանի բերք կլինի՞, թե՞ չէ։

-Այո՛, ամենախոցելի պտղատեսակը ծիրանենին է։ Եվ պետք է նշեմ, որ այդ օրերին նաև Արարատյան դաշտում ծաղկել էին դեղձենին, սալորենին, կեռասենին և այլ կորիզավորներ, այնպես որ՝ միայն ծիրանենին չէ, որ կարող էր վնասվել։

Բայց ինչ վերաբերում է հարցին՝ ծիրան կունենա՞նք, թե՞ չէ, պետք է ասել, որ եթե ամեն ինչ սրանով ավարտվի, իհարկե, մենք կունենանք։ Այս պահի դրությամբ՝ միջին բերք կունենանք, իսկ մնացածի մասին հնարավոր կլինի խոսել 15-20 օրից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան